11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Շերոն Սթոունը 400 հազար դոլարով Կիրկորովի սիրելին կդառնա /ֆոտո/

Հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունն առաջին անգամ կնկարահանվի ռուսական կինոյում: 54-ամյա գեղեցկուհին “Սեր` մեծ քաղաքում” հայտնի կատակերգությունում կմարմնավորի Ֆիլիպ Կիրկորովի սիրելիի կերպարը: Ֆիլմի սյուժեն ծավալվում է սիրային պատմությունների շուրջ: Բոլոր հերոսները գտնում են իրենց 2-րդ կեսերին, երեխաներ ունենում, բացի Կիրկորովի կերպարից` Սբ. Վալենտինից: Սակայն ֆիլմի 3-րդ մասում նրան վերջապես հաջողվում է դասավորել իր անձնական կյանքը:  Ի […]

17-ամյա բռնցքամարտիկը մահացել է մարտից հետո /վիդեո/

Ինդոնեզիայում բռնցքամարտի երիտասարդների առաջնությունն ավարտվել է ողբերգությամբ: Ջակարտայում տեղի ունեցած  մենամարտից հետո մահացել է 17-ամյա Տուբագուս Սակտին, ով չեմպիոնի թափուր տեղի հիմնական հավակնորդներից մեկն էր: Պատանին մահացել է մարտի ընթացքում ստացած վնասվածքներից: 8-րդ ռաունդում մի շարք հարվածներից հետո Սակտին դադարել է պաշտպանվել եւ ձեռքերը վեր է բարձրացրել: Մրցավարն իր հերթին անմիջապես չի դադարեցրել մարտը եւ […]

Թե ինչպես Յուրա Մովսիսյանը հանդիպեց Անջելիա Ջոլիին

Մոսկվայի “Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը “Sovsport.ru”-ի հետ հարցազրույցում պատմել է Ամերիկայում իր կյանքի մասին եւ թե ինչպես է սկսել ֆուտբոլ խաղալ:  Յուրան աշխատելիս է եղել սուպերմարկետում, երբ մի օր հայրը նրան հայտնել է իր ծանոթի թիմում ֆուտբոլ խաղալու հնարավորության մասին: Այդպես էլ սկսվել է նրա մարզական ուղին: Այն հարցին, թե ինչու ֆուտբոլ, […]

Ծնողներն ստիպել են 13-ամյա աղջկան ընդհատել հղիությունը

Մոսկվայի 13-ամյա բնակչուհի Անյայի ծնողները, իմանալով նրա հղիության մասին, ստիպել են դստերը ազատվել երեխայից, ինչի հետեւանքով նա հավանաբար այլեւս երբեք չի մայրանա: Ներկայումս 6-րդ դասարանի աշակերտուհի Անյան բնակվում է իր 16-ամյա սիրելիի տանը: Վերջինիս քրեական գործ է սպառնում` անչափահասի նկատմամբ սեռական գործողությունների համար: Երիտասարդի դեմ հայց են ներկայացրել աղջկա ծնողները, ովքեր բավականին մոտ հարաբերությունների մեջ […]

Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը Բերլուսկոնին գովաբանել է ֆաշիստ առաջնորդին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը աջակցության խոսքեր է ասել իտալական ֆաշիզմի հիմնադիր Բենիտո Մուսոլինիի հասցեին, հաղորդում է “Reuters”-ը: Ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Միլանում` Բերլուսկոնին հայտարարել է, որ չնայած Մուսոլինիի օրոք հրեական բնակչության դեմ ուղղված մի շարք խիստ օրենքներ են ընդունվել, սակայն ընդհանուր առմամբ` “նա լավ առաջնորդ է եղել […]

Ազնավուրի դուստրն` իսլամի հետեւո՞րդ

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը` Կատյան, իսլամ է ընդունել:  Ինչպես հաղորդում է “ANS Press”-ը, Ֆրանսիայում բնակվող Կատյան ամուսնացել է Ռաշիդ անունով ալժիրցու հետ, ինչի պատճառով էլ որոշել է իսլամ դավանել: Կատյա Ազնավուրը ծանոթացել է Ռաշիդի հետ, երբ նրա վրա 3 ալժիրցի է հարձակվել, իսկ Ռաշիդը օգնել է աղջկան:  Նշենք, որ 88-ամյա շանսոնյեն, ով աշխարհի […]

Ավետն ու Նազենին “տժժում են” /վիդեո/

“Ո՞վ է Հայաստանի արվեստի մռութիկը”,-հարցրեց հանդիսավար Ավետ Բարսեղյանը իջեւանցիներից: Չսպասելով հանդիսատեսի արձագանքին՝ Ավետը ինքն իրեն պատասխանեց՝ խոսքը Սիլվա Հակոբյանի մասին է:  Սիլվա Հակոբյանին, թերեւս իր երգի համար են  “մռութիկ” անվանում: Հետաքրքիր է, որ վերջին օրերին քննարկման թեմա է դարձել Ավետի եւ Նազենիի մեկնաբանությունները, որ նրանք անում են ՀՀԿ թեկնածուի քարոզարշավն ուղեկցող հայ աստղերի համերգներին: Այս […]

Մոնիկա Բելուչչին հետեւում է Դեպարդյեի օրինակի՞ն

Իտալացի դերասաունի Մոնիկա Բելուչչին եւ նրա ամուսինը` ֆրանսիացի դերասան Վենսան Կասելը, որոշել են Ֆրանսիայից տեղափոխվել եւ հաստատվել Ռիո-դե-Ժանեյրոյում գտնվող իրենց տանը: Բելուչչին հերքում է, որ իրենք հետեւում են դերասան Ժերար Դեպարդյեի օրինակին, ով բարձր հարկերի պատճառով լքեց Ֆրանսիան: Նա հավաստիացրել է, որ իրենք չեն փախչում հարկերից դեպի շքեղություն, եւ այդ  որոշումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: […]

Կապիկներն iPad են օգտագործում /վիդեո/

Տեխնիկան գրավել է ոչ միայն մարդկային աշխարհը: Այժմ հերթը կենդանիներինն է, որոնք եւս հաճույքով սովորում են ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվել:  Կապիկներն աշխատում են ետ չմնալ մարդկանցից, ընդ որում` առանց դուրս գալու իրենց վանդակներից: Նրանք ճաղերի ետեւից փորձում են “շփվել” iPad-ի օգնությամբ:

Քմահա՞ճ է Նաիրա Կարապետյանը տղամարդկանց հարցում

ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանը շատ մեծ ակնածանքով և ժպիտով է վերաբերում աղաբլիթին: ”Ես սնահավատ չեմ, բայց մեր ժողովրդական ավանդույթներից մի քանիսը ինձ շատ դուր են գալիս, այդ թվում նաև Սուրբ Սարգսի տոնը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Նրան հատկապես գրավում են այն սպասումները, որոնք երիտասարդները և մասնավորապես աղջիկներն ունենում են աղաբլիթ ուտելու գիշերը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի