Վոլոչկովան հրապարակայնորեն դժգոհել է սեքսի պակասից /ֆոտո/
Սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան նախկին ամուսնու` Իգոր Վդովինի հետ վիճել է հենց “twitter”-ում: վիճաբանության պատճառ է դարձել շքեղ զգեստը, որով Նաստյան փայլել է իր 37-ամյակին նվիրված համերգին:
“Սիրելիս, շնորհակալություն աննկարագրելի գեղեցիկ զգեստի համար”,-գրել է Վոլոչկովան եւ զգեստի նկարը տեղադրել իր միկրոբլոգում, ինչին Իգորը պատասխանել է. “Դու ինչ-որ բան ես շփոթում: Ես քեզ զգեստ չեմ նվիրել եւ ընդհանրապես խնդրում եմ` ինձ հանգիստ թող”:
Նաստյան, հավանաբար չսպասելով նման վերաբերմունքի, ողջ զայրույթն արտահայտել է սոցցանցում` երկրպագուների վիրտուալ ներկայությամբ, որոնք պարբերաբար մասնակցել են նրանց վեճին: Անաստասիան իր հերթին նրանց ավելի է ոգեւորել` հայտարարելով, որ կպատմի մարդկանց իրենց բաժանման իրական պատճառը եւ “ամուսնու դեմքին է նետել”. “Ես վաղուց քեզ հանգիստ եմ թողել` քո յոգայով եւ տարին 2 անգամ սեքսով”: