26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շերոն Սթոունը 400 հազար դոլարով Կիրկորովի սիրելին կդառնա /ֆոտո/

Հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունն առաջին անգամ կնկարահանվի ռուսական կինոյում: 54-ամյա գեղեցկուհին “Սեր` մեծ քաղաքում” հայտնի կատակերգությունում կմարմնավորի Ֆիլիպ Կիրկորովի սիրելիի կերպարը:

Ֆիլմի սյուժեն ծավալվում է սիրային պատմությունների շուրջ: Բոլոր հերոսները գտնում են իրենց 2-րդ կեսերին, երեխաներ ունենում, բացի Կիրկորովի կերպարից` Սբ. Վալենտինից: Սակայն ֆիլմի 3-րդ մասում նրան վերջապես հաջողվում է դասավորել իր անձնական կյանքը: 

Ի դեպ, Սթոունին դերն առաջարկելու գաղափարը պատահական չի ծնվել: Պարզվում է, որ համաշխարհային աստղի հետ կինոյում նկարահանվելը Կիրկորովի երկար տարիների երազանքն է: Երբ 2011-ին դերասանուհին Մոսկվա էր ժամանել` որպես “Муз-ТВ”-ի մրցանակաբաշխության հատուկ հյուր, Կիրկորովին հաջողվել է շփվել եւ նույնիսկ լուսանկարվել նրա հետ:

Նկարահանման 2 օրերի համար, որոնք կանցկացվեն Լաս-Վեգասում, Սթոունը 400 հազար դոլար է պահանջել: Վալենտինի սիրելիի կերպարը մարմնավորելու համար քննարկվել է նաեւ Մոնիկա Բելուչչիի տարբերակը, սակայն պրոդյուսերներին չի հաջողվել կապ հաստատել նրա մենեջերի հետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ