Հայտնիներն` իրենց զինծառայության մասին
Երգիչ Վարդան Բադալյանը դժվարանում է որևէ հետաքրքիր դեպք հիշել իր բանակային տարիներից. ”Ծառայել եմ Ղարաբաղում, իհարկե, հեշտ չի ընթացել, եղել են խոչընդոտներ, բայց հաղթահարվել են: Շնորհավորում եմ հայ ազգին ու առաջին հերթին, սահմանում կանգնած զինվորին: Բոլորիս խաղաղություն եմ մաղթում”:
Երգիչ Արսեն Սաֆարյանը նույնպես ծառայել է: ”Հետաքրքիր է անցել, բայց այս պահին որևէ դեպք չեմ կարող պատմել: Ուզում եմ շնորհավորել բոլորիս: Ուզում եմ, որ հասարակությունն ու պետությունն անեն այնպես, որ զինվորը զգա իր կարևորությունը”:
Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը շնորհավորեց Բանակի օրվա առթիվ, մեր երկրին մաղթեց խաղաղություն ու նշեց, որ չնայած խաղաղությանը, պետք է ունենանք հզոր բանակ:
Հաղորդավար Մամիկոն Սիմոնյանի զինվորական ծառայությունն անցել է ”Զինուժ” լրատվականում: ”Առանձնապես զինվոր չեմ եղել, ավելի շատ` աշխատող: Բայց, չնայած դրան, շատ եմ կարևորում բանակի դերը: Մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ, բարի, անվտանգ ծառայություն, նրանց մայրիկներին, քույրիկներին ու սիրած աղջիկներին` համբերություն”:
Երգիչ Նարեկ Բավեյանը ևս մեր բանակին մաղթեց խաղաղություն, զինվորներին անվտանգ ծառայություն:
աղբյուրը` mamul.am