14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ջոլին 7-րդ երեխային է սպասում

Արեւմտյան լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել, ըստ որոնց հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ընտանիքում համալրում է սպասվում: Այդ մասին առաջինը գրել է “StarMagazine” ամսագիրը, որը իր շապիկին տեղադրել է Ջոլիի նկարը:

“StarHit.ru”-ն գրում է, որ Անջելինան վաղուց էր եւս մեկ երեխա ցանկանում, սակայն Բրեդ Փիթը չէր համարձակվում` իրենց անկայուն ապրելակերպի պատճառով: 

Ըստ լրագրողների տվյալների` Ջոլին արդեն հղիության 4-րդ ամսում է: Հղիության մասին լուրերի համար պատճառ է դարձել նաեւ այն փաստը, որը զույգը վերջերս գրեթե չի հայտնվում հասարկության մեջ: Նրանք նույնիսկ ներկա չեն գտնվել “Ոսկե Գլոբուսի” մրցանակաբաշխությանը, որին մասնակցում են ամեն տարի: Բացի այդ, դերասանուհու մոտ նաեւ տոքսիկոզ է նկատվել:

Դերասանական զույգն արդեն 6 երեխա ունի, որոնցից 3-ը որդեգրված են: Ասում են, որ Ջոլիի եւ Փիթի դուստրերից մեկը` Շայլոն, արդեն անուն է մտածել իր ապագա եղբոր համար` Ջոն: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ