Տղամարդն ինքնահրկիզվել է Կարմիր հրապարակում
 
                        Մոսկվայի Կարմիր հրապարակում մի տղամարդ է ինքնահրկիզվել: Իրավապահ մարմիններն առայժմ որեւէ մեկնաբանություն չեն ներկայացրել: Կատարվածի դրդապատճառները հայտնի չեն: Ըստ “РИА Новости”-ի աղբյուրների` դեպքը տեղի է ունեցել մոտ 13.30-ին, տղամարդը 35 տարեկան է եղել: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է մարել բռնկված կրակը: Տուժածին ծանր այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































