Վոլոչկովան վերջապես պատմել է` ինչպիսին է Բասկովն անկողնում /ֆոտո/
Անաստասիա Վոլոչկովայի եւ Նիկոլայ Բասկովի բոլոր երկրպագուներին հետաքրքիր է`նրանք իսկապես սեռական հարաբերություններ են ունեցել, թե` ոչ, եւ ինչպիսին է Բասկովն անկողնում, քանի որ Նաստյայի մասին բոլորը գիտեն` նա շատ վարժ է սիրային հարցերում :
Այդ ամենի մասին պարուհին պատմել է “Խոսում ենք եւ ցույց տալիս” հաղորդման շրջանակներում: “Եղե՞լ է սեքս, թե ոչ: Պատասխանում եմ ձեզ` Կոլյա Բասկովն իմ ընկերն է, հարազատ մարդ: Եղե՞լ են արդյոք ինտիմ հարաբերություններ: Եղել են ընկերներս, եւ նա հիանալի է անկողնում, հրաշալի սիրեկան: Իմ հարաբերությունները Կոլյայի հետ շատ ինքնատիպ են: Մենք կախվածություն չունենք միմյանցից, ամուսիններ չենք, մեր հարաբերությունները ազատ են եւ լուսավոր: Մենք ուրախանում ենք յուրաքանչյուր հանդիպումից: Եթե չենք հանդիպում, ուրախանում ենք նրանից, որ ամենքս ապրում ենք մեր կյանքով: Մեզ ոչինչ չի խանգարում”,-հանդիսատեսի հետ կիսվել է Վոլոչկովան: