12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բժշկին դատապարտել են` պոռնոաստղի սպանության համար /ֆոտո/

Համբուրգի դատարանը պոռնոաստղ Կարոլին Բերգերի մահվան մեջ մեղավոր է ճանաչել բժշկին եւ դատապարտել նրան 15 ամսվա պայմանական ազատազրկման` չկանխամտածված սպանության համար: Դեպքը տեղի է ունեցել կրծքերի մեծացման վիրահատության ժամանակ, որն արդեն դերասանուհու 6-րդ վիրահատությունն էր:

Վիրահատության ընթացքում բժիշկը չի նկատել, որ Կարոլինի ուղեղին թթվածին չի մատակարարվում: Նկատել է միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ էր: 56-ամյա բժշկուհին խոստովանել է իր մեղքը:

Դեպքը տեղի է ունեցել 2011-ի հունվարին: Պոռնոդերասանուհի Բերգերը, ով հայտնի էր Sexy Cora բեմական անունով, որոշել էր ռեկորդ սահմանել` յուրաքանչյուր կրծքում սիլիկոնի քաշը հասցնելով 800 գրամի: Սակայն վիրահատության ընթացքում անսպասելի բարդություններ են առաջացել: Նրա զարկերակային ճնշումը կտրուկ իջել է, իսկ բժիշկները որոշել են նրան արհեստական կոմայի մեջ գցել:

Դերասանուհու մոտ էպիլեպսիկ նոպաներ են սկսվել: Նա 224 ժամ շարունակ պայքարել  է մահվան դեմ, սակայն, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ