28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ջոն Լենոնների ձերբակալություններ Բրազիլիայում

Բրազիլիայի ոստիկանությունը մի քանի շաբաթվա ընթացքում 3 Ջոն Լենոնի է ձերբակալել: Բոլոր ձերբակալությունները տեղի են ունեցել նույն Բելու-Օրիզանտի քաղաքում: Եվս մեկին` 4-րդ Ջոն Լենոնին, սպանված են գտել:

Առաջին հանցագործը, որին լեգենդար “The Beatles” խմբի անդամի անունով են կոչել, ձերբակալվել է դեռեւս 2012-ի ավարտին: 22-ամյա Ջոն Լենոն Կոմարգուս Գոմեսը մեղադրվում է 5 սպանության եւ 2 սպանության փորձի մեջ: Նրա հասակակից Ջոն Լենոն Ֆոնսեկա Ֆերեյրան ձերբակալվել է կողոպուտի փորձ կատարելիս: 19-ամյա Ջոն Լենոն Ռիբեյրո Սիկեյրային բռնել են վիճակախաղի կրպակի կողոպուտի ժամանակ: Մահացած են գտել 18-ամյա Ջոն Լենոն Սեբաստիո դա Սիլվիային, ում, ոստիկանության կարծիքով, սպանել են վրեժխնդրության հողի վրա:

4 երիտասարդների տարիքն էլ խոսում է այն մասին, որ նրանք բոլորը ծնվել են երաժշտի մահից հետո: Նշենք, որ Լենոնը սպանվել է 1980-ի դեկտեմբերի 8-ին: 1980-90-ականներին լիվերփուլյան քառյակի բրազիլացի երկրպագուներն իսկապես հաճախ էին իրենց երեխաներին այդպես անվանում: Այդ երեխաների շարքում է նաեւ 1991-ին ծնված ֆուտբոլիստ Ջոն Լենոն Սիլվա Սանտոսը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ