Գորբաչովը հարձակվել է Լենինի թիկնապահի վրա
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/lenin_1364376785-300x189.jpg)
Մոսկվայում մի տղամարդ է ձերբակալվել Լենինի դամբարանի թիկնապահի վրա հարձակման համար, գրում է “газета.ru”-ն: Իրկուտսկի մարզի 24-ամյա բնակիչ Արտյոմ Գորբաչյովը, Կարմիր հրապարակում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարվածներ է հասցրել իշխանության ներկայացուցչին` Լենինի դամբարանի պարետային 1-ին բաժանմունքի թիկնազորի սպային: Երիտասարդի դեմ քրեական գործ է հարուցվել, որի մաքսիմալ պատիժը մինչեւ 5 տարվա ազատազրկումն է: