Ինչպե՞ս համբույրներով գրգռել տղամարդուն
Ընդունված է համարել, որ միայն կանայք են սեքսից առաջ նախնական փաղաքշանքների կարիք զգում, սակայն դա բոլորովին էլ այդպես չէ: Տղամարդիկ պարզապես “հալվում” են, երբ կանայք շոյում են նրանց էրոգեն գոտիները: Իսկ եթե դա արվում է շուրթերով կամ լեզվով, հաճույքը եռապատկվում է: Որո՞նք են տղամարդկանց մարմնի այն մասերը, որ ավելի զգայուն են համբույրների նկատմամբ:
1. Պարանոցի տարածքն անհավանականորեն զգայուն է փաղաքշանքների հանդեպ: Որպեսզի տղամարդը գրգռվի, հարկավոր է համբուրել նրա պարանոցը` ականաջներից դանդաղ շարժվելով դեպի ուսերը:
2. Ականջները: Այստեղ եւս շատ են էրոգեն կետերը, որոնք յուրօրինակ կերպով են ընդունում համբույրները: Շուրթերով շատ թեթեւ հպվելով անցեք ականջի ծայրերով, իսկ հետո իջեք բլթակին եւ թեթեւակի կծեք այն:
3. Ձեռքերը: Շատ քիչ կանայք գիտեն, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների մատները էրոգեն գոտի են համարվում, որոնց համբուրելու դեպքում տղաները պարզապես դողէրոցքի մեջ են ընկնում:
4. Պտուկները: Տղամարդկանց մարմնի այս մասերը չափազանց զգայուն են կանացի շուրթերի եւ լեզվի հպումների նկատմամբ: Շատ տղամարդիկ վայրկենական գրգռվում են նման փաղաքշանքներից:
5. Որովայնի տարածքը եւս շատ զգայուն է: Սակայն այս տարածքին ավելի լավ է դիպչել սեռական ակտից անմիջապես առաջ, քանի որ տղամարդիկ շուրթերի հպումից անմիջապես են գրգռվում:
6. Ծնկների ստորին իջվածքը: Այս տարածքը շոյելը հարկավոր է դանդաղ եւ առանց շտապելու, կարելի է նաեւ թեթեւակի փչել:
7. Ողնաշարը: Այս տարածքը հարկավոր է նախ մերսել լեզվով, իսկ այնուհետեւ անցնել համբույրներին:
8. Ոտքի վերին ներսի մասը: Տղամարդն անմիջապես գլուխը կկորցնի, եթե զուգըկերուհին շուրթերով հպվի այդ տարածքին: