Մարմնավաճառուհին “հարություն է առել” դագաղում
Զիմբաբվեում մի կին, ում մահացած էին համարում, զարթնել է դագաղում: Նրա սառը դիակը պատրաստվել են տանել դիահերձարան, երբ նա բացել է աչքերը` շոկի ենթարկելով շրջապատողներին:
Մարտի 25-ին “Manor Hotel”-ում ոստիկանությունը հայտնաբերել է մամուլում Մանդլո անունով հայտնի մարմնավաճառի դիակը: Նրանք անշնչացած մարմինը տեղադրել են պողպատե դագաղի մեջ, սակայն երբ ոստիկանության սպաների մոտ հավաքվել է հետաքրքրասերների ամբոխը, մարմնավաճառուհին արթանացել է եւ սկսել ճչալ. “Դուք ինձ կսպանեք”:
Իրավապահ մարմինները բացատրել են Մանդլոյին, որ նրա անշնչացած մարմինը գտել են հյուրանոցի սենյակում: Ենթադրվում է, որ նա մինչ միջադեպը սպասարկելիս է եղել որեւէ հաճախորդի: Մարմնավաճառուհուն հանգստացնելուց հետո իրավապահ մարմինները հյուրանոցը լքել են դատարկ դագաղով: