13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Տղամարդուն չկորցնելու համար պարզապես պետք է պատրաստել դդմի կարկանդակ

Ոչ ոքի մտքով հավանաբար չի անցել, որ արական սեռի ներկայացուցիչներին կարող է գրգռել սովորական դդմի կարկանդակը: Այս զարմանալի եզրակացությանն են եկել Չիկագոյի բժիշկները: Մասնագետները որոշել են փորձ կատարել հոտերով  եւ համերով, որպեսզի պարզեն, թե դրանցից որն է ավելի գրգռում տղամարդկանց: Այս նպատակով կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուժեղ սեռի վրա մեծ ազդեցություն են ունենում […]

Սոսո Պավլիաշվիլին մեղադրվում է օլիգարխի սպանության մեջ

Հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել` հայտնի գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության մեջ մեղադրանքով, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Տեղեկությունը հաստատվել է նաեւ Վրաստանի գլխավոր դատախազության կողմից: 43-ամյա Ադուաշվիլիին կրակել են նրա “Mercedes ML” ավտոմեքենայում 2012-ի նոյեմբերին: Մեկ ամիս անց ձերբակալվել էին սպանությունն իրականցնողը եւ եւս 2 մարդ, որոնք թաքցրել են հանցագործությունը: Ընդհանուր […]

Կանացի սխալները սեքսում

Եթե ձեզ մոտ խնդիրներ են առաջանում տղամարդկանց հետ, ապա մտածեք` ինչն եք դուք սխալ անում անկողնում: Միգուցե հենց դա է պատճառը: Ահա եւ ամենահայտնի սխալները. 1. Կանայք չափազանց անհանգստացած են իրենց արտաքինով եւ կազմվածքով: Նրանց մեծ մասը չի դադարում իրեն դերասանուհիների եւ մոդելների հետ համեմատել: Բնականաբար, շարունակելով համեմատվել` նրանք զայրանում են իրենց մարմնի ոչ կատարյալ […]

Դենիել Քրեյգը 1 մլն է վաստակել` 7 րոպե լռության համար /վիդեո/

Ջեյմս Բոնդի հայտնի դերակատար Դենիել Քրեյգը 1 մլն դոլար է վաստակել “Range Rover”-ի գովազդին մասնակցելու համար:  Գովազդի ցուցադրությունից հետո Քրեյգը 70 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենայով հայտնվել է ցուցասրահում, մոտեցել հյուրերին, սակայն 7 րոպեից հեռացել է` առանց որեւէ բառ արտասանելու: “Ես նույնիսկ չհասցրեցի հասկանալ, որ նա այնտեղ է”,-խոստովանել է հյուրերից մեկը:

Արքայազն Ուիլյամը գործազուրկ է դարձել

Միացյալ Թագավորության իշխանությունը մտադիր է կրճատել բրիտանական ռազմաօդային ուժերի ուղղաթիռների որոնողական ծառայությունը,  որտեղ ծառայում է բրիտանական թագաժառանգ Ուիլյամը: Լոնդոնն ուզում է աշխատանքի վերցնել ամերիկացի պայմանագրային ծառայողների, որոնց շնորհիվ քաղաքը կարող է 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ խնայել: Ուիլիամը նոր աշխատանք փնտրել կարծես թե չի պատրաստվում, այլ ուզում է լիովին կենտրոնանալ իր թագավորական պարտականությունների վրա` շփվել քաղաքացիների […]

Իսրայելն առաջին անգամ գերազանցեց ԱՄՆ-ին

2013-ի սկզբին պատմության մեջ առաջին անգամ Իսրայելը ճանաչվել է հրեաների ամենամեծ թվաքանակով երկիրը եւ նման ցուցանիշով առաջ անցել է ԱՄՆ-ից:  Իսրայելում ապրող հրեաների ընդհանուր թիվը կազմում է 6 միլիոն այն դեպքում, երբ ԱՄՆ-ում նրանք 5,5 միլիոն են: Ըստ Երուսաղեմի հրեական համալսարանի տվյալների` աշխարհում հրեաների թիվը 13,8 միլիոն է կազմում, ընդ որում Իսրայելից դուրս նրանց թիվը […]

21-ամյա բրիտանուհին հսկա երեխա է ունեցել /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի Չելտենհեմ քաղաքի 21-ամյա բնակչուհի Ջեյդ Պակերի ծննդաբերությունը շուրջ 16 ժամ է տեւել:  Բժիշկների սպասումներին հակառակ երեխան չափազանց մեծ է ծնվել` 7 կգ քաշով: Ծննդաբերելիս նրա ուսերը մնացել են մոր ազդրերի ոսկորների արանքում: Ըստ վիճակագրական տվյալների` նման ծննդաբերությունների ժամանակ 10 երեխաներից մեկն է ապրում: Այս դեպքում բախտը պտացել է եւ բրիտանուհուն, եւ երեխային: Նրանց […]

Գիտնականները պարզել են աշխատանքից ազատվելու հիմնական պատճառը

Աշխատանքային ժամերի եւ ինտերնետի աննպատակ օգտագործումը շարունակում է մնալ աշխատանքից ազատվելու հիմնական պատճառը: Նորությունների ընթերցումը, ակտիվությունը սոցցանցերում, ինտերնետ գնումները, օնլայն խաղերը վերջին 2 տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների 34 տոկոսի դեպքում ամենահիմնավոր պատճառն են դարձել: Ընդ որում, նրանց մեծ մասն աշխատելիս է եղել տուրիստական գործակալություններում, IT ընկերություններում եւ բանկերում: Ընդ որում, տուրիստական գործակալներն ավելի շատ նախընտրել […]

Մայքլ Ջեքսոնի անավարտ բանաստեղծությունը աճուրդի կհանվի

“Bonhams” աճուրդի տանը աճուրդի է հանվել Մայքլ Ջեքսոնի նախկինում անհայտ բանաստեղծության ձեռագիրը: Այն հանդիսանում է հանգուցյալ “փոփ արքայի” անձնական բժիշկ Առնոլդ Քլեյնի անձնական հավաքածուի մի մասը: Ձեռագիրն ընդամենը 8 տողից է բաղկացած եւ, ամենայն հավանականությամբ, Ջեքսոնի չավարտած երգի սեւագիր է: Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն բանաստեղծությունը վաճառել 3-5 հազար դոլարով: Այն վաճառքի կհանվի հունվարի 23-ին Լոս […]

Վաճառքի է հանվել հազվագյուտ սեւ-սպիտակ պիթոնը /ֆոտո/

Ամերիկայում վաճառքի են հանել յուրօրինակ թագավորական պիթոնին, որին նրա սեփականատերը 16 հազար դոլար է գնահատել: Սեւ գլխով եւ սպիտակ մարմնով 3 ամսական էգ պիթոնը վաճառվում է “East Coast Reptile Breeders” կայքում: Սեփականատեր Քոլին Ուիվերի խոսքով` օձի լույս աշխարհ գալը 7 տարվա մանրամասն աշխատանքների արդյունք է: Բացի վաճառքի հանված օձից աշխարհում գոյություն ունեն եւս 2 նման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված