24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Շուն վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի բնակիչը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել մեքենան, որի ղեկին շուն էր նստած: Տղամարդը փորձել է կանգնեցնել մեքենան, մինչեւ որ այն կհարվածեր մոտ կանգնեցված բեռնատարին, սակայն անօգուտ:

Ամերիկացին սեղմվել է 2 մեքենաների միջեւ, հարվածել է գլուխը եւ կորցրել գիտակցությունը: Որոշ ժամանակ անց նա ուշքի է եկել եւ տեսել, որ շրջապատված է մարդկանցով: Ոստիկանները նրան հիվանդանոց են տեղափոխել:

Պարզվել է, որ մեքենայի շարժիչն անջատված չի եղել: Շունը պարզապես թաթով հարվածել է փոխանցման տուփին, որի արդյունքում էլ մեքենան շարժվել է:

2012-ին Նոր Զելանդիայում շների համար վարորդական կուրսեր են բացվել, որոնց նպատակն էր այդ կերպ տերեր գտնել անտուն շների համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ