Էմի Ուայնհաուսի քանդակը հակասական կարծիքներ է առաջացրել/ֆոտո/
Քանդակագործ Սքոտա Իթոնը ներկայացրել է 27 տարեկանում մահացած երգչուհի Էմի Ուայնհաուսի քանդակը, որը կներակայացվի Լոնդոնի “Roundhouse” համերգային սրահի հարթակում` երգչուհու տնից ոչ հեռու, որտեղ նա ելույթ էր ունեցել մահից 3 օր առաջ:
Սակայն քանդակը, որն Էմիին ներկայացնում է նրա հայտնի սանրվածքով, բոլորին չէ դուր եկել: Օրինակ` երգչուհու հորը` Միչ Ուայնհաուսին, այն շատ է դուր եկել` թե քանդակի միտքը, թե դրա կերպարանավորումն ընդհանրապես, իսկ ահա քննադատներն այն անվանում են “դատարկ” եւ նշում, որ այն չի արտահայտում ըմբոստ երգչուհու ոգին:
Էմի Ուայնհաուսը մահացավ 2011-ի հուլիսի 23-ին ալկոհոլի թունավորումից: Նրա մահից հետո երկրպագուները նրան ներգրավեցին “27-ի ակումբում”, որի անդամներն են հետմահու դարձել նույն տարիքում մահացած ռոք երաժիշտները` “Rolling Stones”-ի հիմնադիր Բրայան Ջոնսը, Ջիմի Հենդրիքսը, Ջենիս Ջոփլինը, Կուրտ Քոբեյնը, Ջիմ Մորիսոնը, բլյուզմեն Ռոբերտ Ջոնոսնը: Ի դեպ, Ուայնհաուսի մահից մի քանի ամիս առաջ Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքում բացվեց Կուրտ Քոբեյնին նվիրված հուշարձան: