16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սոսո Պավլիաշվիլին մեղադրվում է օլիգարխի սպանության մեջ

Հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել` հայտնի գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության մեջ մեղադրանքով, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Տեղեկությունը հաստատվել է նաեւ Վրաստանի գլխավոր դատախազության կողմից:

43-ամյա Ադուաշվիլիին կրակել են նրա “Mercedes ML” ավտոմեքենայում 2012-ի նոյեմբերին: Մեկ ամիս անց ձերբակալվել էին սպանությունն իրականցնողը եւ եւս 2 մարդ, որոնք թաքցրել են հանցագործությունը: Ընդհանուր առմամբ` սպանության գործով ձերբակալել են 6 մարդ, այդ թվում եւ Պավլիաշվիլիի փեսան` Չխապելիայի ազգանունով:

Երգիչը հերքում է իր մեղավորությունը: Նրա խոսքով` ինքը  գործարարի լավագույն ընկերն էր եւ իրեն ուղղված մեղադրանքները աբսուրդ է համարում: Պավլիաշվիլին այժմ բնակվում է Մոսկվայում: Առայժմ հայտնի չէ` արդյոք Վրաստանի իշխանությունները նրան ձերբակալելու քայլեր կձեռնարկեն, թե` ոչ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ