01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

LIFE NEWS …

Փորձել է կնոջն արտերկիր տանել` նրան ճամպրուկում թաքցնելով /ֆոտո/

Ֆրանսիայի քաղաքացին փորձել է իր կնոջը Լեհաստան տանել` թաքցնելով նրան ճամպրուկի մեջ: Տղամարդը գնացք է նստել Մոսկվայում եւ ուղեւորվել է Լեհաստան, սակայն ճանապարհին սահմանապահները իջեցրել են նրան գնացքից, գրում է Lenta.ru-ն: Զույգը որոշել է նման քայլի գնալ այն բանից հետո, երբ կնոջը, ով ՌԴ քաղաքացի է, շենգենյան վիզա չեն տրամադրել: Այժմ տղամարդուն 3 տարվա ազատազրկում […]

Ես շփվում էի հոգիների հետ ու քիչ մնաց` մեռնեմ. հայտնի դերասանուհու բացահայտումը

 «Ես շատ զղջացի, որ նման մեղք եմ գործել` անհանգստացրել եմ մահացածների հոգիներին»,- պատմել է հայտնի դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը: 76-ամյա դերասանուհին պատմել է, որ իր դատարկ հետաքրքրասիրության պատճառով քիչ է մնացել` մահանա, գրում է Taini-zvezd-ը: Հոգիներին կանչելու սեանսը, պատմել է դերասանուհին, եղել է բոլոր կանոններով` մութ սենյակ, մոմեր, կախարդական շրջան… Ֆրեյնդլիխը ապշած հետեւել է, թե ինչպես […]

Աշխարհի ամենախոշոր գետի ձկան որսը /վիդեո/

Թայլանդում ձկնորսները ահռելի գետի ձուկ են որսացել, այն աշխարհի ամենախոշոր գետի ձուկն է, հայտնում է РИА Новости-ն: Ձկան քաշը կազմում է 360 կիլոգրամ, երկարությունը 4.2 մետր է: Ձկանը որսալու համար 8 ձկնորս է պահանջվել, սակայն որսալուց հետո ձկնորսները որոշել են բաց թողնել նրան:

Ինչպիսի տեսք կունենային հայտնիները, եթե աստղ չլինեին /ֆոտոշարք/

Հանրահայտ մարդիկ միշտ գեղեցիկ են, շքեղ հագնված, պարզապես փայլում են: Իսկ ինչ կլիներ, եթե այդ նույն հայտնի մարդիկ աստղ չդառնային եւ ապրեին սովորական մահկանացուների նման: Ինչպիսի տեսք կունենային նրանք: Ամերիկյան դիզայներների մի խումբ հրապարակել է լուսանկարներ, որոնցում աստղերն այնպիսի տեսք ունեն, ինչպիսին կունենային, եթե հաջողությունների չհասնեին ու ապրեին սովորական մարդկանց նման:

Մահացել է Սերգեյ Բեզրուկովի որդին /ֆոտո/

Հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովի խորթ որդին` 25-ամյա Անդրեյ Լիվանովը, մահացած է հայտնաբերվել իրենց բնակարանում: Երիտասարդը մի քանի օր աշխատանքի չի ներկայացել, ծնողների զանգերին չի պատասխանել, ինչից հետո մայրը զանգահարել է նրա աշխատավայր, որտեղից էլ գնացել են տուն, թակել դուռը, եւ երբ արձագանք չի եղել, փրկարարների են կանչել: Փրկարարները կոտրել են դուռն ու հայտնաբերել երիտասարդի դին` […]

Տղամարդիկ պատմել են` ինչպիսին է կնոջ իրենց իդեալը

Քրիստոնյաների պատկերացմամբ` ինչպիսին պետք է լինի իդեալական կինը: БОГ.NEWS-ի  խմբագրությունը տարբեր երկրների քրիստոնյա-տղամարդկանց շրջանում հարցումներ է անցկացրել` պարզելու համար, թե նրանց կարծիքով որն է իդեալական կինը: Հարցված տղամարդկանց առաջարկել են անվանել 5 որակները, որոնք պետք է ունենա իդեալական կինը: Հարցվածներից գրեթե յուրաքանչյուրն անհատական հատկանիշ է նշել, սակայն հարցումն իրականացնողներին ի վերջո հաջողվել է ընդհանուր կարծիք […]

Երկարակեցության գաղտնիքը. մարդու սննդակարգի կարեւորագույն բաղադրիչը

Ճապոնիայի առողջապահության եւ սնունդի ազգային ինստիտուտի մասնագետները անվանել են սննդակարգի ամենակարեւոր մթերքը, որը երկարացնում է մարդու կյանքը, հայտնում է MIGnews.com-ը: Այդ մթերքը ձուկն է: Գիտնականները գտնում են, որ ձկնամթերքները օգնում են մարդկանց ինքնազգացողության բարելավմանը, երկարացնում են կյանքի տեւողությունը: Նրանք պարզել են, որ մարդիկ, ովքեր սննդակարգում հաճախ են ձուկ օգտագործում, թե ֆիզիկապես, թե հոգեպես ավելի առողջ […]

Բորտ-ուղեկցորդուհու օրիգինալ պարը` ուղեւորներին զբաղեցնելու համար /վիդեո/

Համացանցում մեծ դիտումներ ունի տեսանյութը, որի հերոսուհին պարող բորտ-ուղեկցորդուհին է: WestJet Encore ավիաընկերության երիտասարդ բորտ-ուղեկցորդուհին ակտիվ պարում է` ինքնաթիռի ուղեւորներին զբաղեցնելու համար:

Քունը առողջ լինելու կարեւորագույն բաղադրիչներից է

Այսօր ողջ աշխարհն այսօր նշում է քնի միջազգային օրը: Սովորաբար քնի միջազգային օրը տոնում են մարտ ամսվա երկրորդ ուրբաթ օրը: Առաջին անգամ քնի միջազգային օրը նշվել է 2008թ. մարտի 14-ին, այն համարվել է քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր: Օրը կարեւոր խորհուրդ ունի` համաշխարհային ուշադրությունը հրավիրել քնի խանգարումների ու դրանց հետեւանքով առաջացած խնդիրների վրա: «Քնի ամուր, […]

A Million Voices. Ռուսաստանի երգը «Եվրատեսիլ 2015»-ին /վիդեո/

«Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին Ռուսաստանը կներկայացնի երգչուհի Պոլինա Գագարինան` A Million Voices երգով: Երգը ստեղծել է հեղինակների միջազգային խումբը` բաղկացած 5 անդամից: Երգչուհին նշել է, որ իր երգը սիրո եւ խաղաղության մասին է, հայտնում է ТАСС-ը: Մասնագետները Գագարինայի հաղթանակի շանսերը բավական բարձր են գնահատում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված