01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

LIFE NEWS …

« … մահացել է Շուշան Պետրոսյանը, Սոս Ջանիբեկյանը». ոնց կարելի է

Համացանցային աբսուրդին է անդրադարձել դերասան Սոս Ջանիբեկյանը: «Առավոտյան բացում եմ ֆեյսբուքիս լրահոսն ու կարդում՝ մահացել է Շուշան Պետրոսյանը, Սոս Ջանիբեկյանը… Չեմ հասկանում՝ քլիքերի համար ոնց կարելի ա մարդկանց մասին նման նյութեր հրապարակել, բա էլ ուր մնաց բարոյականությունը, խիղճը: Պատկերացրեք՝ այդ մարդկանց հարազատներն այդ նյութերը տեսնեն, ինչ իրավիճակում կհայտնվեն:  Իրենց տափակ նյութերով մարդկանց ողջ-ողջ «թաղողները», իրոք չեմ […]

Ինչու է «Կայարանցի Թեւոսի» որդին արտաքսվել Հայաստան

Մարտի 19-ին Ուկրաինայի Հանրապետությունից Հայաստան է արտաքսվել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող Կայարանցի Թևոսի որդին՝ 22-ամյա Նորիկ Սաֆարյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ տեղեկությունների՝ Ն. Սաֆարյանը արտաքսվել է միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, այն է՝ ուկրաինական երկրում գտնվելու կամ բնակվելու կարգը խախտելու համար: 

Ավելի լավա ունենալ ու կորցնել քան չունենալ ու չկորցնել…

Դերասան Սոս Ջանիբեկյանը` Կարեն Ձանիբեկյանի որդին կիսվել է հոր մահվան հետ կապված խորհրդածություններով, մասնավորապես նշելով. Ավելի լավա ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել… Երբ փակում ես աչքերդ ու առաջին պատահած մթությունն ավելի հարազատ է քան սեփական «ես»-դ … բացակայությունն իր դատարկությամբ ավելի մեծ ներկայություն է, քան գիտակցված ներկան … Հասկանում ես, որ արտաշունչդ քո հարազատ […]

« … սեփական մորը, երեխային էլ կվաճառեն»

«Ի՞նչ ասեմ սարսափելին սա չէ, սրանք գոնե դիտում ապահովելու համար սեփական մորը, երեխային էլ կվաճառեն , Աստված օգնի ագահներին , բա են տակի գրողները , բա դրանց հրճվանքը : Ուղղակի հարց ես ուզում տալ , այ ձեր հոգուն մատաղ, Աստված պահի Ձեր մերձավորներին , ի՞նչն է այդ ուրախության պատճառը , ի՞նչ անձնական խնդիր ունեիք «լուսահոգի» […]

Կարեն Ջանիբեկյանն էլ …

Մահացել է  ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը: Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին,Երևանում։ 1966 թ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում։ […]

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է դառնալ ՀՀ քաղաքացի

ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ  «Ադանա» երգի բառերի հեղինակ, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է դառնալ ՀՀ քաղաքացի: «Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն ուզում է դառնալ ՀՀ քաղաքացի: Կարծում եմ` շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել նրան հենց ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդում»,- գրել է Արա Գևորգյանը: 

Հաշված Ժամերի ընթացքում Հայաստանը պետք է լքի «օրենքով գող» «Եզդի Ռաֆոն» /վիդեո/

Criminal.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ի կրիմինալ աշխարհում սկսված գործընթացների ու վերադասավորումների արդյունքում հաշված ժամերի ընթացքում ՀՀ-ն պետք է լքի «օրենքով գող» Ռազմիկ Ամոյանի` «Ճակոյի» եղբայր, Ռաֆիկ Ամոյանը` «Եզդի Ռաֆոն» : 

Ինչպիսին էր Բրիթնի Սփիրսը` 13 տարեկանում /ֆոտոշարք/

Համացանցում են հայտնվել երգչուհի Բրիթնի Սփիրսի լուսանկարները, որոնցում նա 13 տարեկան է: 20 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարներից երեւում է, որ երգչուհին այն ժամանակ էլ սիրել է հմայել: 20 տարի առաջ Սփիրսը սկսեց իր կարիերան` մասնակցելով  TheMickeyMouseClub երաժշտական շոուին: Լուսանկարներից երեւում է, որ ապագա աստղն իրեն շատ լավ է զգում ֆոտոխցիկների առաջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի