01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

LIFE NEWS …

Մարադոննան հայտնվել է եթերում` շրթներկը շուրթերին /ֆոտո, վիդեո/

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոննան օրերս օրիգինալ կերպով հայտնվել է հեռուստաեթերում: Մարադոննայի շուրթերին շրթներկ է եղել, սակայն ոչ հաղորդավարը, ոչ անձամբ ֆուտբոլիստը չեն մեկնաբանել այդ երեւույթը: Այս միջադեպից հետո լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ 54-ամյա ֆուտբոլիստը դեմքի պլաստիկ վիրահատության է ենթարկվել` ավելի երիտասարդ երեւալու համար:

Անակնկալ. Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել /ֆոտո/

Ռեալիթի-շոուի 34-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է կտրուկ փոխել ոճը: Հայտնի սեւահեր Քիմը վերածվել է շիկահերի: Քարդաշյանն իր նոր սանրվածքը ցուցադրել է Փարիզի բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում: Քիմը մեծ սիրով լուսանկարվել է նոր մազերով, ժպտացել է լրագրողներին, ակնհայտ է եղել, որ աստղին դուր է գալիս իր նոր ոճը:

Հանրահայտ դերասանն ավիավթարի է ենթարկվել, նրա վիճակը ծանր է /ֆոտո, վիդեո/

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Հարրիսոն Ֆորդն ավիավթարի է ենթարկվել, նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դերասանը եղել է թեթեւ շարժիչով ինքնաթիռում, դեպքը տեղի է ունեցել Կալիֆորնիայում, հայտնում է РИА “Новости”-ն: Ինքնաթիռի ղեկին եղել է 72-ամյա դերասանը, ինքնաթիռը վթարվել է Լոս-Անջելեսի մերձակայքում, ընկել է գոլֆի դաշտի վրա: Ինքնաթիռի պատճառ է դարձել շարժիչներից մեկի խափանումը, դեպքը տեղի է […]

Ովքեր են աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստ: Նրա ունեցվածքը կազմում է 210 միլիոն եվրո, հայտնում է Goal.com-ը: Երկրորդ ամենահարուստ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին է, նա 200 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը` 135 միլիոն եվրոյով: […]

Աշխարհի ամենածեր բնակչուհին այսօր տոնում է 117-ամյակը /ֆոտո/

Այսօր աշխարհի ամենածեր կնոջ ծննդյան օրն է: Միսաո Օկավան ծնվել է 1898 թվականի մարտի 5-ին, Օսակայում: Կինն իր 117 տարին վերջնաժամկետ չի համարում: Վերջերս նա սկսել է ծանր լսել եւ դանդաղ շարժվել, բայց պահպանում է մտքի ճկունությունը: Օկավան ամուսնացել է 1919 թվականին, ունեցել է 3 երեխա: Կինն ունի 4 թոռ եւ 6 ծոռ, ապրում է […]

Հարձակում հայտնի հաղորդավարի վրա

Մոսկվայի Շերեմետեվսկայա փողոցի վրա` «ՈՒՀԱ-ի տան» դիմաց, հարձակում են գործել հայտնի հաղորդավար եւ հեռուստապրոդյուսեր Ալեքսանդր Մասլյակովի վրա, գրում է Интерфакс-ը: Մասլյակովը փորձել է մեքենան նստել, երբ նրան մի տղամարդ է մոտեցել եւ ՈՒՀԱ-ի տոմս խնդրել: Պատասխան չստանալով` տղամարդը հարձակվել է հաղորդավարի վրա, քաշքշել նրան, սակայն անցորդներին հաջողվել է հետ քաշել տղամարդուն: Նշվում է նաեւ, որ […]

«Մի տեսակ դոբռիյ … » սելֆի նախագահի հետ /ֆոտո/

Երգիչ, հումորիստ Արամ Սարգսյանը` Արամ MP3-ը, Ֆեյսբուքում սելֆի է տեղադրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Լուսանկարը, բնականաբար, բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք: Օգտատերերից Սաթ Մուշեղյանը գրել է. «Ես վստահ եմ` ինքն ա ասել` «Արամ ջան, կարամ քո հետ նկարվե՞մ»»: Մել այլ օգտատեր Վլադ Լոռենցյանն էլ գրել է. «Արամ ջան, ինչի՞ ես […]

Պառավի դեմքով երիտասարդ աղջիկն ամուսնացել է /ֆոտո/

Եկատերինա Նեժենցեւան Նովի Ուրենգոյից ծնվել է վաղաժամ ծերացման սինդրոմով: Երբ աղջկան ծննդատնից բերել են տուն, հարազատները նկատել են, որ նրա դեմքը կնճիռներով պատված է: Մեծանալով աղջկա դեմքն ավելի է «ծերացել»: Կատյան ունի երիտասարդ աղջկա մարմին, սակայն պառավ կնոջ դեմք: 16 տարեկանում աղջիկը մասնակցել է հայտնի թոք-շոուի, որից հետո պլաստիկ վիրաբույժները նրան իրենց օգնությունն են առաջարկել: […]

Փեսան փախել է հարսանիքից` տեսնելով հարսի ինտիմ լուսանկարը համացանցում

Ակտոբեում փեսան փախել է հարսանիքից, երբ համացանցում տեսել է հարսի ինտիմ լուսանկարը: սկանդալային «Կուրիցի Ակտոբե» բլոգը տարբեր լուսանկարներ է տեղադրում` հաճախ ֆոտոշոփի ենթարկելով դրանք: Մարիան` հարսը, պատմել է, որ իր լուսանկարը վերցրել եւ ֆոտոշոփի ենթարկելով` տեղադրել են, ինչն էլ տեսնելով` փեսացուն առանց որեւէ բացատրություններ լսելով հեռացել է հարսանիքից: «Ես չգիտեմ` ինչ անեմ: Միայն ուզում եմ […]

Մերկ տղամարդը պատուհանով փախել է Բուքինգեմյան պալատից /ֆոտո, վիդեո/

Անգլիայում զբոսաշրջիկների տեսախցիկները ֆիքսել են մի տղամարդու, որը Բուքինգեմյան պալատի պատուհանից իջնելիս է եղել կապած սավաններով եւ ամբողջովին մերկ: Թե ինչպես է մերկ տղամարդը հայտնվել Բուքինգեմյան պալատում եւ ինչու է մերկ լքել այն, հայտնի չէ: The Telegraph հանդեսն անմիջապես արձագանքել է` գրելով, որ տեսանյութն իրական չէ, մոնտաժի արդյունք է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված