01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

LIFE NEWS …

Սթրեսը հղիների մոտ բարձրացնում է դիաբետի ռիսկը

Լոյոլայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հղիները, ովքեր հաճախ են սթրեսի մեջ ընկնում, դեպրեսիաներ ունենում, ավելի հաճախ են հետագայում երկրորդային տիպի դիաբետով հիվանդանում, հայտնում է ZeeNews-ը: Պարզվել է, որ դեպրեսիան խանգարում է կանանց վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ եւ բերում դիաբետի:

3 տարվա ազատազրկում՝ ապրիլմեկյան կատակի համար

Նովոսիբիրսկի 27-ամյա բնակչին 3 տարվա ազատազրկում է սպառնում ապրիլի մեկին կատակ անելու համար: Նա զանգահարել է փրկարար ծառայություն եւ ոչ սթափ ձայնով ասել, թե պատրաստվում է գնացք պայթեցնել: Ոստիկանությունը ստուգել է գնացքը, սակայն ոչ մի պայթուցիկ չի հայտնաբերել:   Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է զանգահարողին, ով ասել է, թե ապրիլի մեկի կապակցությամբ հումոր է արել: […]

Եռյակ-քույրերն ամուսնացել են միեւնույն օրը /ֆոտո/

Ռաֆայելլան, Ռոշելը եւ Տագիանը եռյակ քույրեր են, Բրազիլիայից: 29-ամյա քույրերը որոշել են ամուսնանալ միեւնույն օրն ու հենց այդպես էլ վարվել են: Նրանք նույն հարսի շորից են հագել, նույնանման սանրվածքներով են եղել: Աղջիկների փեսացուները նույնպես նույնանման կոստյումներով են եղել: Նրանք վախեցել են, որ եկեղեցում կշփոթեն, թե որն է կոնկրետ իրենց հարսնացուն, բայց նման բան տեղի չի […]

Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Այսօր 117 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կինը` Միսաո Օկավան: Նա մահացել է Ճապոնիայում գտնվող ծերանոցում, որտեղ բնակվում էր վերջին տարիներին: Ինչպես արդեն անդրադարձել ենք, կինն իր 117-ամյակը տոնել էր մարտի 5-ին: Օկավան ծնվել է 1898 թվականի մարտի 5-ին` Օսակե քաղաքում: Ամուսնացել է 1919-ին, ունեցել 3 զավակ: Այժմ նա ուներ նաեւ 4 թոռ եւ վեց […]

Դեւիդ Քեմերոնն ու Քիմ Քարդաշյանը զարմիկներ են /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Heat-ի հետ հարցազրույցի ընթացքում ասել է, որ բարեկամական կապեր ունի Քիմ Քարդաշյանի հետ, իրենք հեռավոր զարմիկներ են, գրում է Horizonweekly-ն։ Լրագրողը հարցրել է Քեմերոնին, թե նա արդյոք դիտում է «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուն, ինչին ի պատասխան` վարչապետն ասել է, որ ոչ, եւ նշել, որ ինքը Քարդաշյանի 13-րդ […]

Անհավանական. մարդու դեմքով գառնուկ է ծնվել (վիդեո)

Դաղստանի գյուղերից մեկում անհավանական միջադեպ է տեղի ունեցել: Այստեղ մարդու դեմքով գառնուկ է լույս աշխարհ եկել: Վարկածներից մեկի համաձայն` այս երեւույթը պայմանավորված է կենդանիների կերի մեջ А վիտամինի ավելցուկի հետ: Մասնագետները վստահ են, որ գառնուկը երկու ամսից ավել չի ապրի:

12-ամյա երեխան կշռում է 120 կիլոգրամ /ֆոտո/

Ռուսաստանի բնակիչ 12-ամյա Դաուդը կշռում է 120 կիլոգրամ: Նրա մայրը պրոֆեսիոնալ խոհարար է եւ որդուն պարբերաբար խոզի մսով ուտեսնտեր է տալիս, ինչն էլ նրա մոտ ճարպակալման է բերել: Ավելին, տղային մայրը հիվանդանոց չի տանում` անալիզների հանձնելու կամ քաշին հետեւելու համար: Արդյունքում պատկան մարմինները 6 ամսով երեխայի մորը զրկել են մայրական իրավունքների ու տղային ինտերնատ տարել, […]

Տղամարդը գրազով պատառաքաղ է կուլ տվել /ֆոտո/

Ռումինիայի բնակիչը գրազից հետո հայտնվել է հիվանդանոցում: 25-ամյա Ռադու Կալինչեսկուն գրազ է եկել, որ կկարողանա պատառաքաղ կուլ տալ եւ իսկապես կուլ է տվել: Հետաքրքիրն այն է, որ հիվանդանոցում տղամարդը հրաժարվել է վիրահատությունից` ասելով, որ պատառաքաղն “ինքն իրեն դուրս կգա”: Եվ միայն հաջորդ օրը, տեսնելով, որ այլեւս ցավերին չի դիմանում, տղամարդը համաձայնվել է դիմել վիրահատական միջամտության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի