26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Վիկտորիա Դայնեկոն ամուսնացել է /ֆոտո/

Նախօրեին ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Վիկտորիա Դայնեկոն պաշտոնապես ամուսնացել է իր ընկերոջ` երաժիշտ Դմիտրի Կլեյմանի հետ: Երգչուհին խոստովանել է, որ շատ երջանիկ է, միջոցառումն էլ իրեն շատ է դուր եկել: «Ես միշտ ցանկացել եմ հասարակ, կարճ հարսանյաց զգեստ կրել, եւ այդպես էլ արեցի»,- ասել է Դայնեկոն:

Հավերժ երիտասարդ Պրիմադոննան. այսօր Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է /վիդեո/

Այսօր` ապրիլի 15-ին, ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան տոնում է իր 66-ամյակը: Այս տարի Պուգաչովան որոշել է մեծ խնջույք չանել: Այդ մասին նա ասել է 7d.org-ին: Փոխարենը երգչուհին ընտանիքի հետ միասին մեկնել է Իսրայել` այնտեղ անցկացնելու ծննդյան օրը:

Կինը միանգամից 10 տղամարդու հետ է ամուսնացել

39-ամյա ամերիկուհի Լիանա Բարրենտոսը դատարանի առաջ է կանգնել միանգամից 10 տղամարդու խաբելու համար: Մինչ հազարավոր աղջիկներ երազում են ամուսնանալու մասին, Լիանային հաջողվել է 1999 թվականից սկսած` 10 անգամ ամուսնանալ եւ ոչ մի անգամ չբաժանվել: Միայն 2002 թվականի ընթացքում կինը 5 անգամ պսակադրվել է տարբեր տղամարդկանց հետ, եւ վերջիններից ոչ ոք մյուսների գոյության մասին անգամ պատկերացում […]

79-ամյա կնոջ ռիթմիկ պարը ցնցել է ժյուրիին /ֆոտո, վիդեո/

79-ամյա Պեդդի Ջոնսը պատմության մեջ է մտել որպես սալսայի ամենատարեց պարուհի: Նա վերջերս մասնակցել է բրիտանական տաղանդների շոուին` Britain”s Got Talent-ին, որտեղ նա ցնցել է ժյուրիի անդամներին իր ռիթմիկ ու անկաշկանդ պարով: Պեդդին 7 թոռնիկ եւ 1 ծոռնիկ ունի, նա սկսել է պարել մանկության տարիներից, սակայն երբ ամուսնացել է, թողել է պարը: Ամուսինը թույլ չի […]

Համաշխարհային մամուլը ամփոփել է Քիմ Քարդաշյանի` Հայաստան այցն ու Քանյե Ուեսթի անսպասելի համերգը

Քիմ Քարդաշյանի և իր ընտանիքի անդամների այցը շարունակվում է լայնորեն լուսաբանվել միջազգային մամուլի էջերում, գրում է Interpress.am-ը: Daily Mail-ը անդրադարձել է Քիմ ու Քլոե Քարդաշյանների և Քանյե Ուեսթի այցելությանը Հայոց Մեծ Եղեռնի հուշարձան համալիր: Լրատվամիջոցի հաղորդմամբ իրենք ծաղիկներ են դրել հուշարձանի անմար կրակի մոտ և մոտ տաս րոպե անցկացրել հուշահամալիրի ներսում: Ըստ DM-ի` Քարդաշյանները այդ […]

Շերը կոչ է անում Թուրքիայի իշխանությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայազգի հայտնի երգչուհի Շերը Twitter-ի իր էջում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես զայրույթ չեմ զգում (կամ չեմ մեղադրում) Թուրքիայի ժողովրդի հանդեպ նրա համար,  ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի իշխանությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,- գրել է նա:

Ebay-ում վաճառվում է Կարապի լճի ջուրը, ուր ցատկել է Քանիե Ուեսթը /ֆոտո/

Նախօրեին հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը համերգ է ունեցել Կարապի լճի մոտակայքում եւ համերգի ընթացքում նետվել է ջրի մեջ, իսկ նրան հետեւել են բազմաթիվ երկրպագուներ: Եւ ահա այժմ Ebay-ում վաճառքի է հանվել Կարապի լճի ջրով լցված կապրոնե շիշը` 10 ԱՄՆ դոլար արժողությամբ: Twitter-ի օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել եւ գրել.  «Կարապի լճից ջուր է վաճառվում: Դրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի