22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տղամարդիկ պատմել են` ինչպիսին է կնոջ իրենց իդեալը

Քրիստոնյաների պատկերացմամբ` ինչպիսին պետք է լինի իդեալական կինը: БОГ.NEWS-ի  խմբագրությունը տարբեր երկրների քրիստոնյա-տղամարդկանց շրջանում հարցումներ է անցկացրել` պարզելու համար, թե նրանց կարծիքով որն է իդեալական կինը:

Հարցված տղամարդկանց առաջարկել են անվանել 5 որակները, որոնք պետք է ունենա իդեալական կինը:

Հարցվածներից գրեթե յուրաքանչյուրն անհատական հատկանիշ է նշել, սակայն հարցումն իրականացնողներին ի վերջո հաջողվել է ընդհանուր կարծիք կազմել:

Այսպիսով, առաջին ու ամենագլխավոր հատկանիշները, հարցվածների կարծիքով` միանգամից երկուսն են: Տղամարդկանց համար իդեալական կինը պետք է լինի «երջանիկ»` բարձր տրամադրություն ունենա, լավատես լինի եւ «խելացի», տղամարդիկ նշել են, որ կնոջ խելքն ու կրթվածության մակարդակը շատ կարեւոր է:

Կնոջ երկրորդ կարեւորագույն հատկանիշը, քրիստոնյա տղամարդկանց կարծիքով,  «անկեղծությունն է»: Երրորդը «իմաստությունն» է, չորրորդը` «բարությունը»: Եւ վերջապես հինգերորդ կարեւորագույն հատկանիշը «աստվածավախությունն» է: Հետաքրքրականն այն է, որ գեղեցկությունը տղամարդկանց համար ամենեւին էլ առաջին տեղում չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ