03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ի ԴԵՊ

Տերը սատկած կատվից ուղղաթիռ է պատրաստել /վիդեո/

Ի վիճակի չլինելով  բաժանվել ավտովթարից սատկած իր կատվից` անգլիացի նկարիչ Բարտ Յանսենը որոշել է իր սիրելի կենդանուց թռչող սարք պատրաստել` այդ կերպ հավերժացնելով նրան: Տեխնիկայի սիրահար Բարտը որոշել է նրանից ուղղաթիռ պատրաստել: Յանսենն իր Օրվիլ անունով կատվի խրտվիլակին է ամրացրել տեխնիկական սարքավորումներ, իսկ թաթերին` հեռակառավարման վահանակներ: Այժմ կատու-ուղղաթիռը արվեստի գործ է դարձել: Նկարչի աշխատանքն արդեն […]

Քաղցրակեր տղամարդկանց իմպոտենցիա է սպառնում

Քաղցրակեր տղամարդկանց իմպոտենցիա է սպառնում, հայտարարել են իռլանդացի գիտնականները: Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցրավենիքը նվազեցնում է տեստոստերոնի քանակությունը տղամարդու արյան մեջ: Հետազոտության մասնակիցներին խնդրել են մեկ բաժակ քաղցր ջուր խմել, որը 75 գրամ գլյուկոզա է պարունակել: Մինչ հետազոտության սկիզբը, ինչպես նաեւ դրանից հետո ստուգել են տեստոստերոնի քանակությունը մասնակիցների արյան մեջ: Պարզվել է, […]

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Սաուդյան արքայադուստր Մահա ալ-Սուդաիրին փորձել է փախչել փարիզյան  “Shangri-La” լյուքս դասի հյուրանոցից` թողնելով 6 մլն պարտք: Ալ-Սուդաիրին բնակվել է հյուրանոցում 2011 դեկտեմբերից` զբաղեցնելով մի ամբողջական հարկ: Մայիսի 31-ի գիշերը բարձրաստիճան հյուրը փորձել է դուրս գալ հյուրանոցից` առանց վճարելու հաշիվը, սակայն ոստիկանությունը զգոնություն է  ցուցաբերել եւ կանգնեցրել նրան: Մահա ալ-Սուադիրին Սաուդյան Արաբիայի  թագաժառանգ արքայազն Նաիֆ բին […]

Սամվել Կարապետյանը մոսկովյան առաջատար գործարարների շարքում է

Պարզվում է, որ Մեծ Մոսկվայի տարածքների 6 հիմնական տերերից մեկը  մեր հայրենակից, 45-ամյա գործարար, “Տաշիր Գրուպ”-ի սեփականատեր  Սամվել Կարապետյանն է, տեղեկացնում է “Kommersant.ru”-ն: Կարապետյանը, ով բնակվում է Կալուգայում, հանրությանը հայտնի է դարձել որպես “Ռիո” առեւտրի տան հիմնադիր: Իսկ այժմ Մեծ Մոսկվայում “Տաշիր Գրուպին” է պատկանում “Gazoil Park” բնակելի համալիրը, որն ընդգրկում է 1 միլիոն խորանարդ […]

Հոլիվուդյան սեքս-խորհրդանիշը տոնում է իր 37-ամյակը /վիդեո/

Տղամարդկանց երազանք, հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այսօր` հունիսի 4-ին, նշում է իր ծննդյան 37-ամյակը: Դերասանուհին իր կարիերայի ընթացքում հասցրել է նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում` մարմնավորելով ամենատարբեր կերպարներ: Բազմիցս տարբեր հանդեսների կողմից հռչակվել է աշխարհի ամենագեղեցիկ եւ սեքսուալ կինը: Դրա հետ դժվար է չհամաձայնվել: Հոբելյարն իր երիտասարդ տարիքում հասցրել է արժանանալ “Օսկարի”, 3 […]

Սիրահարվածությունն սկսում է վախից

Գիտնական Լեոնարդ Մլոդինովը համոզված է, որ անջնջելի տպավորություն “սիրո օբյեկտի” վրա կարող է թողնել…վտանգավոր ժամադրությունը, քանի որ հենց վախից էլ սկսվում է սիրահարվածությունը: Ամերիկյան ամենահայտնի հոգեբաններից մեկը իր նոր գրքում հավաքել է բոլոր բացահայտումները`  հարաբերությունների հոգեբանության ոլորտում, որոնք մեծ ազդեցություն են գործում մարդկային ենթագիտակցության վրա: Չէ որ սերն առաջանում է հենց ենթագիտակցական  մակարդակի վրա, այն […]

Սոբչակն անփոխարինելի է

Լրագրող Անդրեյ Մալախովը որոշել է աջակցել Քսենիա Սոբչակին, ում օրերս արգելեցին  վարել “МУЗ-ТВ”-ի երաժշտական մրցանակաբաշխությունը: Իբրեւ համերաշխության նշան` Մալախովն ինքն է հրաժարվել վարել մրցանակաբաշխությունը: Անդրեյը համամիտ է Սոբչակի այն տեսակետի հետ, որ իրեն աշխատանքից ազատել են իր քաղաքական հայացքների եւ  քաղաքացիական ակտիվության պատճառով: Դա Մալախովին անհեթեթություն է թվում, այդ պատճառով էլ նա որոշել է դուրս […]

20 տարի առաջ կորած մարդու դին հայտնաբերվել է նրա տանը

Իսպանիայի Կանյիսալ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են մի մարդու մնացորդներ, որին չէին տեսել 20 տարի: Մնացորդները պատկանում են տանտիրոջը` Վիսենտե Բենիտոյին: Հարեւանները հայտնել են, որ նա վաղուց չէր պատասխանում զանգերին եւ իրենք մտածել են, որ նա Պորտուգալիա է մեկնել: Գյուղի բնակիչները, որոնք ընդամենը 520-ն են, հիշել են նաեւ, որ 20 տարի առաջ իրենց նյարդայնացրել է […]

Ո՞րն ընտրել` քու՞նը, թե` սեքսը

Ապահոված մարդկանց համար նոր հիթ է դարձել հիշողությամբ օրթոպեդիկ ներքնակները: Դրանց նյութը հատուկ պատրաստվել է նրա համար, որպեսզի թռիչքի ժամանակ տիեզերագնացների ծանրաբեռնվածությունը թեթեւանա: Սակայն այդ ներքնակներն իրենց սեփականատերերին ինտիմ  տրամդրություն  չեն հաղորդում: Օրթոպեդիկ ներքնակը, որը հիշողություն ունի, խմոր է հիշեցնում եւ կարող է պահպանել իր վրա պառկած մարդու կամ դրված առարկայի կառուցվածքը: Սակայն մասնագետների հավաստմամբ` […]

Կնոջ սեքսուալ կյանքի գաղտնիքները կարելի է բացահայտել քայլվածքի օգնությամբ

Սեռապես բավարարված կանայք թեթեւ են քայլում: Նման եզրակացության են եկել բելգիացի հետազոտողները: Զբոսնող կանանց տեսագրությունը դիտելով` գիտնականներին հաջողվել է անսխալ գուշակել` կանանցից ով է պարբերաբար օրգազմ ապրում սեռական ակտի ժամանակ: Գիտնականների եզրակացություններն ամբողջությամբ համընկել են կանանց լրացրած հարցաթերթիկների տվյալների հետ, որոնք վերաբերել են նրանց սեքսուալ վարքին եւ սեռական կյանքին: Մասնագետները նշում են, որ տվյալները պատահական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված