Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա
Գտնվել է եւս մեկ պատճառ, որը խոսում է “ծառայողական սիրավեպերի” եւ գործընկերների հետ ամուսնանալուն դեմ:
Հետազոտությունը պարզել է, որ ամուսինները, ովքեր միասին են աշխատում, չեն կարողանում հավասարակշռություն պահել տան եւ աշխատանքի միջեւ, ինչն անհրաժեշտ է նորմալ ընտանեկան կյանքի համար: Արդյունքում` աշխատանքին ավելի շատ ժամանակ է հատկացվում, քան հարկավոր է, եւ դա մեծապես ազդում է փոխհարաբերությունների վրա:
Հարցաքննվել են 600 մանկավարժներ, որոնց գրեթե 50 տոկոսի կանայք աշխատել են եւս կրթության ոլորտում: Պարզվել է, որ միասին աշխատող ամուսիններն աշխատավայրում ավելի շատ են սթրեսների ենթարկվում եւ ավելի հաճախ են արտաժամ մնում աշխատավայրում:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ամուսիններն աշխատավայրի խնդիրները լուծում են տանը, ինչի արդյունքում էլ դրանք վերածվում են ընտանեկան խնդիրների: Սակայն այս իրավիճակում կա նաեւ դրական կողմ` ամուսիններն ավելի լավ են միմյանց հասկանում եւ կարող են աջակցել միմյանց, երբ աշխատավայրում խնդիրներ են առաջանում: