Ամենասեքսուալ փոփ կատարողները` ըստ “Billboard”-ի /ֆոտո/
Ամերիկյսն “Billboard” երաժշտական ամսագրի ընթերցողները քվեարկության միջոցով ընտրել են ժամանակակից փոփ երաժշտության ամենասեքսուալ ներկայացուցիչներին: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ:
Տղամարդկանց ցանկում առաջին հորիզոնականում է հայտնվել Ադամ Լամբերտը, ով վերջերս համագործակցում է “Queen” խմբի հետ: Հարցման մասնակիցների 26 տոկոսը հենց նրան է տվել իր ձայնը: 32-րդ տեղում է հայտնվել “Maroon 5” խմբի վոկալիստ Ադամ Լեւինը: 3-րդ տեղը բաժին է ընկել կանադացի դեռահաս երգիչ Ջասթին Բիբերին:
Ամենասեքսուալ փոփ արտիստների տասնյակը շարունակում են Էնրիկե Իգլեսիասը, Բիլլ Կաուլիցը, Բրունո Մարսը, Ջոն Բոն Ջովին, Քրիս Բրաունը, Աշերը եւ Դրեյքը:
Ինչ վերաբերում է իգական սեռի ամենասեքսուալ երգչուհիներին, ապա առաջին հորիզոնականում է հայտնվել Բրիթնի Սփիրսը` ստանալով քվեարկողների ձայների 45 տոկոսը: Սփիրսին հաջորդում է Լեդի Գագան, որին էլ մեկ հորիզոնականով զիջում է Բեյոնսեն: Տասնյակը շարունակում են Ռիհաննան, Քեթի Փերին, Դեմի Լովատոն, Մադոննան, Ջենիֆեր Լոպեսը, Նիկի Մինաժը եւ Թեյլոր Սվիֆթը: