24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Ոչ մի տղամարդ չի հրաժարվի առավոտյան սեքսից: Կանանց եւս խորհուրդ է տրվում սովորել արթնանալ այդ կերպ: Առավոտյան սեքսը  ոչ միայն կերջանկացնի ձեր զուգընկերոջը, այլ նաեւ ձեզ էլ աշխուժություն եւ լավ տրմադրություն կպարգեւի: Սովորաբար առավոտյան սեքսի նախաձեռնողը տղամարդն է լինում, սակայն դա կարող է անել նաեւ կինը: Կարելի է սկսել թեթեւ էրոտիկ մերսումից:

Եթե դուք չեք կարող ժամանակ հատկացնել առավոտյան սեքսին, կարելի է “առանց նախաբանի” անցնել վճռական գործողությունների:

Կանանց համար մի քանի խորչընդոտներ կան: Նրանք կարծում են, որ արթնանալուց անմիջապես հետո իրենք այնքան էլ թարմ եւ լավ տեսք չունեն, որքան ցանկալի է: Սակայն կարիք չկա բարձի տակ հայելի պահել: Կանայք կարող են չհավատալ, բայց սիրելիի համար այդ պահին գոյություն ունեն միայն ձեր քնաթաթախ մարմինը եւ կրքոտ ցանկությունը:

Կարիք չկա ծրագարվորել սեքսը, թողեք ամեն ինչ ինքնաբուխ լինի, եւ այն ձեր պատկերացրածից ավելի լավ կլինի:

Առավոտյան սեքսը դեռեւս չի նշանակում, որ այն անպայման պետք է անկողնում լինի: Գործի դրեք ձեր երեւակայությունը եւ այն  անշուշտ արդյունք կտա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ