24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Վախը ստիպել է տղամարդուն մերկ վազել փողոցում

Ամերիկյան Իլինոյս նահանգի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով բացարձակապես մերկ վազելիս է եղել փողոցում: Նրա խոսքով` ինքը փորձել է փախչել սարդից, որն անսպասելիորեն հայտնվել է նրա անկողնում:

Ալբիոն քաղաքի բնակիչ, ֆաբրիկայի աշխատակից տղամարդու համար փախուստի ճանապարհին խոչընդոտ չեն հանդիսացել նույնիսկ ապակե դռները, որոնց միջով նա անցել է` բազմաթիվ լուրջ կտրվածքներ ստանալով:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն առաջին հերթին նրան տուն են տարել, ստիպել, որ հագնվի, իսկ հետո նրան հիվանդանոց են տեղափոխել: Բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո նրան ձերբակալել են հասարակական կարգը խախտելու համար:

Ոստիկաններն ամենայն հավանականությամբ հավատացել են տղամարդուն, քանի որ ձերբակալության պահին տղամարդը ալկոհոլային կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ