05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եվրո-2012-ը ցուցադրվում է նաեւ եկեղեցում

Ուկրաինայի Վիշգորոդ շրջկենտրոնի քահանան տեղի եկեղեցին վերածել է “երկրպագուների տարածքի”: Այժմ եկեղեցու այցելուներն այնտեղ դիտում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը:

Ֆուտբոլի երկրպագուները հավաքվում են եկեղեցու վերնահարկում: Ֆուտբոլային խաղերը ցուցադրվում են երեւակիչի օգնությամբ: Քահանա հայր Տարասը կարծում է, որ դրանում ոչ մի վատ բան չկա: Նրա խոսքով` այն մարդիկ, ովքեր հազվադեպ են եկեղեցի այցելում, այժմ կգան եւ կհասկանան, որ եկեղեցում որեւէ սարսափեցնող բան չկա, որ քահանան եւս սովորական մարդ է:

Իհարկե, ֆուտբոլասերների համար նաեւ որոշ սահմանափակումներ են գործում` արգելված են ալկոհոլը, ծխախոտը եւ վիրավորական բառերը:

Եվրո-2012-ի շրջանակներում ֆուտբոլային հանդիպումներ են կայանում Կիեւում, Դոնեցկում, Խարկովում եւ Լվովում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ