Ռոնալդուն ՛՛Ոսկե գնդակի՛՛ դափնեկիր

Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցավ ՛՛Ոսկե գնդակի՛՛ մրցանակաբաշխությունը: 2013թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց եւ ՛՛Ոսկե գնդակ՛՛ մրցանակին արժանացավ Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս նման պատվի արժանացավ 2-րդ անգամ: Այսպիսով Ռոնալդուն կարողացավ կանգնեցնել Մեսսիի հեգեմոնիան, ով 4 տարի անընդմջ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Հայտնի դարձան նաեւ մի շարք այլ մրցանակների հաղթողներ: […]