08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Արոնյանը հաղթանակ է տոնել

Հոլանդական Վեյկ ան Զե քաղաքում շարունակվում է շախմատի խոշոր մրցաշարը: Հանգստյան օրվանից հետո կայացել է 4-րդ տուրը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյան մրցեց ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիան արդեն ավարտվել է եւ հայ շախմատիստը առավելության է հասել ազգությամբ ճապոնացի շախմատիստի նկատմամբ: 4-րդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ ընթանում է առաջատարների խմբում:

Հարոյանը դեռեւս առանց պայմանագրի է

Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող ՛՛Ռոստով՛՛ ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը այսօր խոսել է Հայաստանի ազգային հավաքականի եւ ՛՛Փյունիկի՛՛ պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին: ՛՛Հարոյանը միացել է ակումբին եւ գտնվում է Դուբայում: Բայց նա դեռ առանց պայմանագրի է: Հունվարի 17-ին ես կմեկնեմ Դուբայ եւ տեղում էլ կխոսենք: Մոտավորապես մի շաբաթից ամեն ինչ պարզ կլինի՛՛,- ասել է Շիկունովը:

Եդիգարյանը խաղացել է ՛՛Համբուրգի՛՛ դեմ

Ղազախական ՛՛Կայրաթը՛՛, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Արթուր Եդւգարյանը, շարունակում է նախապատրաստվել Ղազախստանի առաջնությանը: Ուսումնամարզական հավաքի ընթացքում ՛՛Կայրաթը՛՛ ընկերական հանդիպումներ է անցկացնում: Այս անգամ Եդիգարյաին թիմը մրցեց Գերմանիայի հեղինակավոր թիմերից մեկի՝ ՛՛Համբուրգի՛՛ դեմ: Հանդիպումը անցավ գերմանացիների բացահայտ առավելությամբ եւ վստահ հաղթանակով: Գրանցվեց 3-0 հաշիվը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց […]

՛՛Վոլգան՛՛ հետաքրքրված է հայ հարձակվողով

Հայաստանի ազգային հավաքականի եւ ՛՛Ուրալի՛՛ հարձակվող Արթուր Սարկիսովը, ով եկատերինբուրգյան ակումբի կողմից հանվել է տրանսֆերի, կարող է վերադառնալ ՛՛Վոլգա՛՛: ՛՛Վոլգան՛՛ արդեն ցանկություն է հայտնել վերադարձնել ֆուտբոլիստին եւ արդեն բանակցություններ է սկսել: Նշենք, որ Սարկիսովը ՛՛Վոլգայի՛՛ կազմում հանդես է եկել անցած մրցաշրջանում, իսկ այս տարի նա, մասնակցելով Ռուսաստանի առաջնության 13 հանդիպման ՛՛Ուրալի՛՛ կազմում, խփել է 1 […]

Հայտնի է Հայաստան – Գերմանիա հանդիպման մանրամասները

Մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածվել, որ հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Գերմանիայի հետ: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը որոշակի մանրամասներ է տեղեկացրել հանդիպման վերաբերյալ: Ըստ կայքի հանդիպման կազմակերպիչը DFB Egidius Braun հիմնադրամն է: Խաղից ստացված հասույթը փոխանցվելու է Գերմանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի եւ Լիգայի ասոցացիաների տարբեր հիմնադրամներին: Հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի […]

Ռոնալդուն միայն երրորդն է

Մադրիրդ ՛՛Ռեալի՛՛ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ ՛՛Ռեալի՛՛ պատմության մեջ միայն երրորդ ֆուտբոլիստը, ով ողջ տարին հանդես է  եկել ՛՛Ռեալի՛՛ կազմում եւ ստացել է ՛՛Ոսկե գնդակ՛՛ մրցանակը: Ավելի վաղ նման արդյունք են ցուց տվել Ալֆրեդո դի Ստեֆանոն եւ Ռայմոն Կոպան: Իսկ ահա Լուիշ Ֆիգուն, Ռոնալդոն եւ Ֆաբիո Կանավարոն, ովքեր նույնպես ստացել են ՛՛Ոսկե գնդակ՛՛ մրցանակը՝ որպես […]

Մխիթարյանը խոստանում է

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել բարելավել իր խաղային որակները: 24-ամյա ֆուտբոլիստը փորձում է արդարացնել ակումբի ղեկավարության սպասելիքները եւ արդարացնել իր տրանսֆերը: ՛՛Ես ոչինչ չեմ կարող անել, որ ՛՛Բորուսիան՛՛ ինձ համար այդքան թանկ է վճարել: Բայց ես կանեմ ամեն ինչ, որ ակումբը չփոշմանի ինձ ձեռք բերելու համար՛՛,- նշել է […]

՛՛Միլանի՛՛ լեգենդներից մեկը կգլխավորի ակումբը

Այսօր իտալական ՛՛Միլանի՛՛ ղեկավարությունը իր զբաղեցրած պաշտոնից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: Արդեն կան թեկնածուներ, որոնք պատրաստ են գլխավորելու ակումբը: Դրանք ՛՛Միլանի՛՛ լեգենդար խաղացողներ Կլարենս Զեդորֆն ու Ֆիլիպո Ինձագին են: Զեդորֆը դեռեւս չի ավարտել իր կարիերան եւ հանդես է գալիս բրազիլական ՛՛Բոտաֆոգոյում՛՛, իսկ Ինձագին այս մրցաշրջանից գլխավորում է ակումբի երիտասադական թիմը: Նոր մարզչի […]

՛՛Ռոստովը՛՛ սկսեց հավաքը առանց Հարոյանի

Ռուսաստանի բարձրագուն խմբում հանդես եկող ՛՛Ռոստովը՛՛, որի կազմում իր կարիերան պետք է շարունակի Հայաստանի ազգային հավաքականի եւ ՛՛Փյունիկի՛՛ պաշտպան Վարազդատ Հարոյանը, սկսում է իր ուսումնամարզական հավաքը: ՛՛Ռոստովի՛՛ ֆուտբոլիստները մեկնել են ԱՄԷ: Հավաք մեկնած ֆուտբոլիստների ցուցակում չկա Հարոյանը, ով ամենայն հավանականությամբ հետագայում կմիանա հավաքին եւ ԱՄԷ-ում էլ պայմանագիր կկնքի ՛՛Ռոստովի՛՛ հետ:

Գեղեցիկ գոլ Իտալիայի առաջնությունում /վիդեո/

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացած ՛՛Ռոմա՛՛ – ՛՛Ջենովա՛՛ խաղում տանտերերը ջախջախել են մրցակցին 4-0 հաշվով: Այդ խաղում խաղի հաշիվը բացել է գայլերի կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով մկրատ տեսակի հարվածով դարձել է անչափ գեղեցիկ գոլի հեղինակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված