Չավին հեռանում է

Իսպանիայի ազգային հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ առաջատար կիսապաշտպան Չավին մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ամերիկյան ՛՛Նյու Յորք Ռեդ Բուլզ՛՛ ակումբը, որը պատրաստ է տրանսֆերը իրականացնել Աշխարհի առաջնության ավարտից հետո: Ըստ տեղեկությունների կատալոնացի ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել MLS: Հիշեցնենք, որ Չավիի պայմանագիրը իր ակումբի հետ լրանում է 2016թ.: