07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

՛՛Ռեալն՛՛ ու ՛՛Բորուսիան՛՛ խաղացողներ կփոխանակեն

Ինչպես գրում է Bild-ը, Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին ձեռք բերելու հերթական փորձերն է կատարում: Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար մադրիդյան ակումբը պատրաստվում է ՛՛Բորուսիային՛՛ առաջարկել Քարիմ Բենզեմային: Փոխանակությունը կարող է տեղի ունենալ առաջիկա ամռանը: Ավելացնենք, որ Բենզեմայի ծառայություններով հետաքրքված է ՛՛Չելսին՛՛, իսկ Գյունդողանի ծառայություններով բացի ՛՛Ռեալից՛՛ ՛՛Մանչեսթեր Յունայթեդը՛՛:

Հերթական դժբախտ դեպքը ավտոարշավի ժամանակ

Արգենտինայում շարունակվող ՛՛Դաքար – 2014՛՛ արշավի ժամանակ հերթական դժբախտ դեպքն է գրանցվել: Այս անգամ մոտոարշավի ժամանակ մահացել է բելգիացի մոտոարշավորդ Էրիկ Բալանտեն: 50-ամյա բելգիացու մարմինը գտել են ճանապարհի 143կմ-ին: Մահվան հանգամանքների մասին դեռեւս ոչինչ չի նշվում: Նշենք, որ երեկ վթարից զոհվել էին  2 լրագրող:

Մահացել է ֆուտբոլիստի հնգամսյա երեխան

Կազանի ՛՛Ռուբինի՛՛ պաշտոնական կայքի փոխանցմամբ դժբախտ դեպք է տեղի ունեցել իրենց թիմի եւ Գանայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մուբարակ Վակասոյի հետ: Երեկ մահացել է գանացի ֆուտբոլիստի հնգամսյա երեխան՝ Մուբարակ Վակասո Ջունիորը: ՛՛Ֆուտբոլային ՛՛Ռուբին՛՛ ակումբը ակումբի եւ երկրպագուների կողմից  ցավակցություն է հայտնել Վակասոյին, ցանկացել է նրան ուժ եւ համբերություն կյանքի այս դժվար հատվածը հաղթահարելու համար՛՛,- գրված է […]

Ղազարյանը համաձայն է տեղափոխվել այլ թիմ

Գերմանական ՛՛Այնտրախտում՛՛ անհաջող փորձաշրջան անցնելուց հետո Գեւորգ Ղազարյանը շարունակում է նոր թիմի փնտրտունքները: Ամենահավանական տարբերակը, որը կարող է ընտրել Ղազարյանը, դա ղազախական ՛՛Կայրաթն՛՛ է: Անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ շարունակել կարիերան այդ ակումբում: Ներկա պահին Ղազարյանը բանակցություններ է վարում իր անձնական պայմանագրի շուրջ եւ համաձայնության գալու դեպքում կտեղափոխվի ՛՛Կայրաթ՛՛:

Ռոնալդինյոյի տեղափոխությունը Թուրքիա ձախողվել է

Համաշխարհային ֆուտբոլի լավագույն վարպետներից մեկը՝ Ռոնալդինյոն, ով վերջին տարիներին հանդես էր գալիս հարազատ Բրազիլիայում, մոտ էր Եվրոպա վերադառնալուն: Բրազիլացի աստղի ծառայություններով հետաքրքրված էր թուրքական ՛՛Բեշիքթաշը՛՛: Ընդ որում նշվում էր, որ ֆուտբոլիստը արդեն պայմանագիր էր կնքել թուրքական ակումբի հետ: Բայց տրանսֆերը ձախողվել է եւ Ռոնալդինյոն նոր պայմանագիր է կնքել իր ակումբի՝ ՛՛Ատլետկիո Մինեյրոյի՛՛ հետ: Պայմանագիրը կգործի […]

Հայաստան – Գերմանիա՝ ընկերական հանդիպում

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 2014թ. հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա գերմանական Մայնց քաղաքում: Այն նաեւ բարեգործական բնույթ է կրելու: Այս հանդիպումը Գերմանիայի հավաքականի համար կլինի վերջինը աշխարհի առաջնությունից առաջ:

Ավտոարշավի ժամանակ լրագրողներ են զոհվել

2 արգենտինացի լրագրող զոհվել է ՛՛Դաքար-2014՛՛ 5-րդ մրցափուլը լուսաբանելու ժամանակ: 20-ամյա ուսանող-լրագրող Ագուստին Մինան եւ 51-ամյա Դանիել Ամբրոսիոն մահացել են ավտովթարից:  Նրանք մեկնում էին Կատամարկա քաղաքից Սան Միգել դե Տուկուման, որտեղ վթարի են ենթարկվել: Մեքենայում գտնվել են եւս 2 հոգի, որոնք բարեբախտաբար ողջ են մնացել:

Մինասյանը չի գլխավորի ՛՛Ռուբինը՛՛

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ ինքը Կազանի ՛՛Ռուբինի՛՛ հետ բանակցություններ չի վարել: Նշենք, որ ՛՛Ռուբինը՛՛ առանց մարզչի է մնացել Կուրբան Բերդիեին պաշտոնանկ անելուց հետո: ՛՛Ես լսել եմ ՛՛Ռուբինի՛՛ հետաքրքրության մասին, բայց ինձ հետ ՛՛Ռուբինից՛՛ ոչ ոք չի շփվել: Այսինքն ես բանակցություններ չեմ վարել: Աշխատանքի անցնելու 2-3 տարբերակ կա, բայց […]

՛՛Սպարտակը՛՛ բաց չի թողնի Մովսիսյանին

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակկեյբը պատմել է, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել հայազգի հարձակվողից: ՛՛Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք ակումներ, որոնք ֆուտբոլիստին ձեռք բերելու համար դիմել են ՛՛Սպարտակին՛՛, բայց բոլորին էլ ռուսական ակումբը մերժել է: Մովսիսյանը թիմի առանցքային ֆուտբոլիստներից է եւ նրանից չեն պատրաստվում բաժանվել: […]

Վաղը կորոշվի Վարդան Մինասյանի հարցը

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ վաղը հայտնի կդառնա Կազանի ՛՛Ռուբինի՛՛ նոր գլխավոր մարզչի անունը: Աղբյուրները նաեւ նշում են, որ այն արտասահմանցի է լինելու, քանի որ ազգությամբ ռուս միակ թեկնածուն՝ Ստանիսլավ Չերչեսովը, հրաժարվել է գլխավորել ակումբը: Թեկնածուների շարքում նշվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի անունը, որի շանսերը բավականին բարձր են գնահատվում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված