Վաղը կորոշվի Վարդան Մինասյանի հարցը
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ վաղը հայտնի կդառնա Կազանի ՛՛Ռուբինի՛՛ նոր գլխավոր մարզչի անունը: Աղբյուրները նաեւ նշում են, որ այն արտասահմանցի է լինելու, քանի որ ազգությամբ ռուս միակ թեկնածուն՝ Ստանիսլավ Չերչեսովը, հրաժարվել է գլխավորել ակումբը: Թեկնածուների շարքում նշվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի անունը, որի շանսերը բավականին բարձր են գնահատվում: […]









































