28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Ռոնալդուն ասպետի կոչում կստանա

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի անունը պետական մրցանակի է ներկայացված Պորտուգալիայում: Երեքշաբթի օրը Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակու Սիլվան Ռոնալդուին կշնորհի Հենրիխ Ծովագնացի անվան ասպետի կոչումը: Այդ կոչումը շնորհվում է պորտուգալական մշակույթի, պատմության զարգացմանը ակտիվ մասնակցեություն ցուցաբերոլու համար:  Այդ կոչումը Պորտուգալիայում համարվում է ամենաբարձր կոչումներից մեկը:

Շումախերը կոմայի մեջ կմնա ողջ կյանքում

Interfax.ru-ն հղում կատարելով արտասահմանյան լրատվամիջոցներին՝ նշում է, որ Ֆորմուլա 1-ի աշխարհի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերը ողջ կյանքում կմնա կոմայի մեջ: Լրատվամիջոցները նշում են, որ Շումախերի հարազատներից մեկը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, նշել է, որ բժիշկները հարազատներին տրամադրում են այն փաստին, որ Շումախերը կարող է մնալ կոմայի մեջ ողջ կյանքում: Հիշեցնենք, որ գերմանացի մարզիկը […]

Գերմանական ակումբը հետաքրքրված է Գեւորգ Ղազարյանի ծառայություններով

Հայաստանի ազգային հավաքականի եւ Կարագանդայի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կարող է շարունակել գերմանիայի բունդես լիգայում: Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է մրցաշարային աղյուսակը եզրափակող Բրաունշվեյգի ՛՛Այնտրախտը՛՛: Ակումբի հետ պայմանագիր կնքելուց առաջ Ղազարյանը փորձաշրջանի կիմեկնի ՛՛Այնտրախտի՛՛ հետ: Հիշեցնենք, որ Ղազարյանը ՛՛Շախտյոր՛՛ է տեղափոխվել Դոնեցկի ՛՛Մետալուրգից՛՛, իսկ անցած տարի կնքել էր 2 տարվա պայմանագիր:

Մինասյանը կարող է գլխավորել ՛՛Ռուբինը՛՛

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հնարավոր է գլխավորի Կազանի ՛՛Ռուբինը՛՛: Կազանյան ակումբը շարունակում է նոր գլխավոր մարզչի որոնումները այն բանից հետո, երբ թիմից հեռացվեց ՛՛Ռուբինը՛՛ երկար ժամանակ գլխավորած Կուրբան Բերդիեւը: Պայմանները, որով Մինասյանը կգլխավորի ՛՛Ռուբինը՛՛, դեռեւս անհայտ է: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը անցած տարվա աշնանը հեռացավ Հայաստանի հավաքականից եւ մինչ այժմ անգործ […]

Հայերի թիվը ՛՛Ակտոբեում՛՛ կավելանա

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, ով ներկա պահին մնացել է առանց ակումբի, կարող է իր կարիերան շարունակել Ղազախստանում: Այս մասին նշում են ղազախական լրատվամիջոցները: Հայրապետյանը, ում վերջին ակումբը եղել է լեհական ՛՛Վիձեւը՛՛, առաջացրել է Ղազախստանի չեմպիոն ՛՛Ակտոբեի՛՛ հետաքրքրությունը: Եթե կողմերը համաձայնության գան, ապա Հայրապետյանը ՛՛Ակտոբեի՛՛ հետ կմեկնի ուսումնամարզական հավաքների: Հիշեցնենք, որ ՛՛Ակտոբեի՛՛ կազմում հանդես […]

Անգլիացի ֆուտբոլիստը Սանտա Կլաուսի դերում

Անգլիայի ազգային հավաքականի եւ ՛՛Մանչեսթեր Յունայթեդի՛՛ պաշտպան Ռիո Ֆերդինանդը իր տեղը կորցրել է մանկունյացիների հիմնական կազմում: Նա անցկացրել է ընդամենը 7 հանդիպում: գուցե պատճառը դա է, որ ֆուտբոլիստը սկսել է իրեն փորձել նոր դերում:  Այս անգամ ճանաչված անգլիացին իրեն փորձել է Սանտա Կլաուսի դերում:

Մխիթարյանի ռեկորդը կգերազանցվի

Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ հետաքրքված է Սերբիայի ազգային հավաքականի եւ Լիսաբոնի ՛՛Բենֆիկայի՛՛ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ծառայություններով: Նշենք, որ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են նաեւ անգլիական ակումները: Չնայած ՛՛Բենֆիկան՛՛ պատրաստ է խաղացողից բաժանվել միայն 50 միլիոն եվրոյով, բայց գերմանական ակումբը կփորձի ֆուտբոլիստին ձեռք բերել 30 միլիոն եվրոյով: Դա նշանակում է, որ տրանսֆերի կայանալու դեպքում Մատիչը կդառնա ՛՛Բորուսիայի՛՛ պատմության […]

Արսեն Ջուլֆալակյանն ընտրել է նվերները /վիդեո/

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջոլֆալակյանը ամանորը Հայաստանում չի դիմավորել: Դա ունի իր պատճառները: Ի դեպ, մարզիկը բավականին նվերներ է պատրաստել: Իսկ թե ում համար են դրանք, ինչ է մաղթում, դիտեք՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ֆուտբոլիստների 10 ամենասեքսուալ կանանց եւ ընկերուհիների տասնյակը /վիդեո/

Ֆուտբոլիստներն աչքի են ընկնում ոչ միայն գեղեցիկ խաղով ու խփած գնդակներով, այլ նաեւ նուրբ ճաշակով:  Ձեզ ենք ներկայացնում ֆուտբոլիստների ամենագեղեցիկ եւ սեքսուալ ընկերուհիների տասնյակը: Դիտեք տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի