18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Վաղը կորոշվի Վարդան Մինասյանի հարցը

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ վաղը հայտնի կդառնա Կազանի ՛՛Ռուբինի՛՛ նոր գլխավոր մարզչի անունը: Աղբյուրները նաեւ նշում են, որ այն արտասահմանցի է լինելու, քանի որ ազգությամբ ռուս միակ թեկնածուն՝ Ստանիսլավ Չերչեսովը, հրաժարվել է գլխավորել ակումբը:

Թեկնածուների շարքում նշվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի անունը, որի շանսերը բավականին բարձր են գնահատվում: Բացի Մինասյանից թեկնածուների շարքում են նաեւ գերմանացի Ֆելիքս Մագատը, իսպանացիներ Տիտո Վիլանովան, Էուսեբիո Սակրիստանը, Վիկտոր Մունյոսը եւ Յակոբո Արասատեն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ