05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մխիթարյանը ամենաթանկ խաղացողների ցանկում է

Pluri Consultoria կայքը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը: Ցուցակում ընդգրկվել են այն ֆուտբոլիստները, ում տարիքը չի գերազանցում 30-ը:

Այս ցուցակում է ընդգրկվել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապշատպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինիս արժեքը գնահատվել է 29,2 միլիոն եվրո: Այդ ցուցանիշով հայազգի ֆուտբոլիստը զբաղեցրել է 53-րդ տեղը: Ցուցակը գլխավորել է ՛՛Բարսելոնայի՛՛ եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին, ում տրանսֆերային արժեքը կազմում է 138,1 միլիոն եվրո: Երկրոդը ՛՛Ոսկե գնդակի՛՛ դափնեկիր Քրիշտիանու Ռոնալդուն է, ով արժե 107,3 միլիոն: եռյակը եզրափակում է Ռոնալդուի թիմակից Գարեթ Բեյլը՝ 71,3 միլիոն եվրո գումարով:

Ձեզ ենք ներկայացնում լավագույն տասնյակը.

1. Լեոնել Մեսսի ՛՛Բարսելոնա՛՛ – 138,1 միլիոն եվրո

2. Քրիշտիանու Ռոնալդու ՛՛Ռեալ՛՛ – 107,3 միլիոն եվրո

3. Գարեթ Բեյլ ՛՛Ռեալ՛՛ – 71,3 միլիոն եվրո

4.  Նեյմար ՛՛Բարսելոնա՛՛ – 67,4 միլիոն եվրո

5. Մարիո Գյոտցե ՛՛Բավարիա՛՛ – 60,3 միլիոն եվրո

6. Էդիսոն Կավանի ՛՛ՊՍԺ՛՛ – 57,6 միլիոն եվրո

7. Ռադամայել Ֆալկաո ՛՛Մոնակո՛՛ – 56,3 միլիոն եվրո

8. Մեսութ Օզիլ ՛՛Արսենալ՛՛ – 53,2 միլիոն եվրո

9. Լուիս Սուարես ՛՛Լիվերպուլ՛՛ – 48,9 միլիոն եվրո

10. Խուան Մատա ՛՛Չելսի՛՛ – 47,1 միլիոն եվրո

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ