15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Հայազգի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել

Մոսկվայի ՛՛Լոկոմոտիվի՛՛ երիտասարդ ֆուտբոլիստ Արշակ Կորյանը, ով ներկա պահին  ուսումնամարզական հավաքի է մասնակցում հիմնական թիմի հետ, դարձել է դուբլի հեղինակ: Մոսկվայի ՛՛Լոկոմոտիվը՛՛ մրցել է պորտուգալական ցածր լիգաներից մեկում հանդես եկող թիմի հետ  եւ հաղթել է 5-0 հաշվով: Կորյանը աչքի է ընկել 56 եւ 75-րդ րոպեներին՝ խփելով իր թիմի 3-րդ եւ 5-րդ գնդակները:

Շումախերի կյանքը ամբողջովին կփոխվի

Բժիշկները, ովքեր զբաղված են Միխայել Շումախերի բուժմամբ, վախենում են աշխարհի 7-ակի չեմպիոնի ապագայով:՛՛Եթե Շումախերը լավանա, ապա նա չի լինի այն Շումախերը, որին մենք ճանաչում ենք: Նա կլինի այլ մարդ եւ կհարմարվի իր ճակատագրի հետ, եթե հաշտվի ներկա վիճակի հետ՛՛,- նշել է բժիշկ Գրինվուդը: Բժիշկը նաեւ նշել է, որ հակացուցված է ներկա պահին Շումախերին կոմայից հանելը: […]

Իտալիայի հավաքականի պաշտպանը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛, որի կենտրոնական պաշտպանները երկար ժամանակով շարքից դուրս են մնացել, մտածում է կենըրոնական պաշտպան ձեռք բերելու ուղղությամբ: Գերմանական ակումբի ուշադրությունը սեւեռված է Իտալիայի ազգային հավաքականի եւ ՛՛Ինտերի՛՛ պաշտպան Անդրեա Ռանոկիայի կողմը: ՛՛Բորուսիան՛՛ պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 7 միլիոն եվրո: Այդ մասին նշում են իտալական լրատվամիջոցները:  Ավելի վաղ ֆուտբոլիստի ներկայիս ակումբը […]

Մեսսիի հրաշալի անցումը /վիդեո/

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղի ժամանակ ՛՛Բարսելոնան՛՛ 2-0 հաշվով առավելության է հասել ՛՛Խետաֆեի՛՛ նկատմամբ: Երկու անգամ էլ աչքի է ընկել կատալոնացիների առաջատար Լեո Մեսսին: Ընդ որում երկրորդ գնդակը արգենտինացին խփել է հրաշալի անցումից հետո:

Չավին հեռանում է

Իսպանիայի ազգային հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ առաջատար կիսապաշտպան Չավին մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ամերիկյան ՛՛Նյու Յորք Ռեդ Բուլզ՛՛ ակումբը, որը պատրաստ է տրանսֆերը իրականացնել Աշխարհի առաջնության ավարտից հետո: Ըստ տեղեկությունների կատալոնացի ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել MLS: Հիշեցնենք, որ Չավիի պայմանագիրը իր ակումբի հետ լրանում է 2016թ.:

Մովսիսյանը սեր է խոստովանել

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Անգլիա կամ Գերմանիա, ինչպես նշում էին լրատվամիջոցները: ՛՛Մեծ ակումբների հետաքրքրությունը, իհարկե, հաճելի է: Բայց ես սիրում եմ ՛՛Սպարտակը՛՛ եւ ինձ դուր է գալիս հանդես գալ այնտեղ: Շատ եմ ցանկանում այս ակումբի հետ հաղթել առաջնությունում եւ չեմ մտածում այլ թիմ տեղափոխվելու մասին: […]

Հայաստանը տարին սկսեց նահանջով

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014թ. հունվար ամսվա հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը տարին սկսել է նահանջով: Մեր ընտրանին 35-րդ տեղից նահանջել է եւ հիմա զբաղեցնում է 38-րդ տեղը: Հայաստանի հավաքականն ունի 716 միավոր: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Լավագույն եռյակում իրենց տեղը պահպանել են Գերմանիան եւ Արգենտինան:

՛՛Բավարիան՛՛ հաղթել է 11 թիմի

soccer.ru կայքը նշում է, որ Մյունխենի ՛՛Բավարիան՛՛ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն ձեռք բերելու համար հաղթել է եվրոպական 11 թիմերի: Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվողին ձեռք բերելու համար բացի ՛՛Բավարիայից՛՛ պայքարում էին ՛՛Ռեալը՛՛, ՛՛Մանչեսթեր Յունայթեդը՛՛, ՛՛Մանչեսթեր Սիթին՛՛, ՛՛Չելսին՛՛, ՛՛Արսենալը՛՛, ՛՛Տոտենհեմը՛՛, ՛՛Յուվենթուսը՛՛, ՛՛Ռոման՛՛, ՛՛Ինտերը՛՛, ՛՛Զենիթը՛՛ եւ ՛՛Շախտյորը՛՛: Հիշեցնենք, որ ՛՛Բավարիան՛՛ նախնական պայմանագիր է կնքել Լեւանդովսկու հետ հունվարի […]

Ղազարյանը չի պատրաստվում ֆուտբոլ խաղալ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մեկնել Աբու դաբի՝ Ղազախական ՛՛Կայրաթի՛՛ հետ բանակցություններ վարելու համար: Բացի այդ 25-ամյա ֆուտբոլիստը, ում իրավունքները պատկանում են Կարագանդայի ՛՛Շախտյորին՛՛, չի պատրաստվում փորձաշրջան անցնել: Ֆուտբոլիստի եւ իր գործակալի դիրքորոշումն այնպիսին է, որ քանի դեռ պայմանագիր կնքված չի, նա չի մարզվի ակումբի հետ: Ղազարյանի հարցը ՛՛Կայրաթում՛՛ պետք է որոշվի մինչեւ հունվարի […]

՛՛Շիրակի՛՛ խաղացողը տեղափոխվում է Դանիա

Գյումրիի ՛՛Շիրակի՛՛ ֆուտբոլիստ Սերժ Դեբլեն, ով փարձաշրջան էր անցնում Ղազախստանի չեմպիոն ՛՛Ակտոբեի՛՛ կազմում, մեկնում է Դանիա՝ տեղի թիմերի հետ բանակցություններ վարելու համար: Նրա ծառայություններով հետաքրքված են դանիական ՛՛Կոպենհագենն՛՛ ու ՛՛Նորդշելանդը՛՛: Ֆուտբոլիստի գործակալը  նշել է, որ Դեբլեն լավ տպավորություն է թողել ղազախական ակումբի մարզչի մոտ, բայց ակումբից կոնկրետ պայմանագիր նա չստացավ: Այդ պատճառով մեկնում է Դանիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի