17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռոնալդուն ՛՛Ոսկե գնդակի՛՛ դափնեկիր

Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցավ ՛՛Ոսկե գնդակի՛՛ մրցանակաբաշխությունը:

2013թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց եւ ՛՛Ոսկե գնդակ՛՛ մրցանակին արժանացավ  Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս նման պատվի արժանացավ 2-րդ անգամ: Այսպիսով Ռոնալդուն կարողացավ կանգնեցնել Մեսսիի հեգեմոնիան, ով 4 տարի անընդմջ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Հայտնի դարձան նաեւ մի շարք այլ մրցանակների հաղթողներ: Լավագույն մարզիչ ճանաչվեց Մյունխենի ՛՛Բավարիայի՛՛ նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը:

Կանանց ֆուտբոլում լավագույնը ճանաչվեց Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Նադին Անգերերը:

Աղֆանստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան էլ արժանացավ ՖԻՖԱ-ի ՛՛Արդար խաղի՛՛ մրցանակին: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ