06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանն ընտրվել է Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Երեւանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվերակության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նիստի մասնակիցներն ընտրել են նաեւ նախագահության, ինչպես նաեւ վերստուգիչ հանձնաժողովի անդամներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհակալություն եւ գոհունակություն հայտնելով վստահության ու ֆեդերացիայի նախկին ղեկավարի կողմից կատարած աշխատանքների համար, նկատել է, որ անցած ժամանակահատվածում ֆեդերացիան իսկապես գրանցել է լուրջ ձեռքբերումներ:

Ի լրումն, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախկին նախագահին եւ հավելել, որ այսուհետ եւս ֆեդերացիայի գործունեությունը կլինի թափանցիկ, ու մոտ ապագայում արդեն շախմատասեր հանրության համար էլ ավելի տեսանելի կլինեն ոչ միայն ֆեդերացիայում կատարվող աշխատանքները, այլեւ դրանց արդյունքում արձանագրված նորանոր հաջողություններն ու ձեռքբերումները:

Քաղաքապետն առանձնացրել է նաեւ բոլոր այն քայլերը, որոնք արդեն իսկ իրականացվում են մայրաքաղաքում շախմատի զարգացման ու զանգվածայնացման ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ