06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիա կատարած այցի ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ակադեմիայի տնօրեն, Երեւանի ավագանու անդամ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ հետեւել է ակադեմիայում հունվարի 8-15-ն անցկացվող ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարի ընթացքին:

Շվեյցարական մրցակարգով անցկացվող արդեն ավանդական դարձած հուշամրցաշարին մասնակցում են 8-18 տարեկան շուրջ 650 պատանի շախմատիստներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել եւ հետեւել է մրցաշարի ընթացքին ու հաջողություններ մաղթել մասնակիցներին:

Մրցաշարի  բոլոր  հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով եւ իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ