08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Արոնյանը չկարողացավ շրջանցել Կարլսենին

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում կայացել են 5-րդ` վերջին տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանի մրցակիցը իտալացի Կարուանան էր: Ցավոք հայ շախմատիստը պարտվեց վերջին  տուրում և զբաղեցրեց երկրորդ հերիզոնականը 6 միավորով: Առաջին հորիզոնականում Մագնուս Կարլսենն է. նա հավաքեց 8 միավոր` ոչ ոքի խաղալով հնդիկ գրոսմայստեր Անանդի հետ: Մյուս պարտիայում Նակամուրան ոչ ոքի խաղաց Գելֆանդի հետ:

Մխիթարյանին խանգարեց Մարկո Ռոյսը.СЭ

Դորտմունդի ”Բորուսիան” Գերմանիայի առաջնության հերթական տուրում 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց ”Այնտրախտի” նկատմամբ: Ռուսական Спорт-Экспресс-ը խաղի վերաբերյալ նշում է, որ վերջին անգամ ”Բորուսիան” հաղթել էր նոյեմբերի վերջին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ կայքը գրում է.”Առանձին խոսենք Մխիթարյանի մասին: Այդ խաղից առաջ նա 13 խաղ անցկացրել էր առանց գոլի և 9 խաղ առանց գոլային […]

Ղազարյանը ”Մետալուրգի” հետ մեկնել է Թուրքիա

Այսօր ուկրաինական Դոնեցկի ”Մետալուրգը” մեկնել է հավաքի: Այն կլինի երկրորդը ակումբի համար ձմեռվա ընթացքում: ”Մետալուրգը” կհանգրվանի թուրքական Բելեկ քաղաքում: Ակումբի կազմում մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:  Հավելենք, որ ”Մետալուրգի” վերջին ստուգողական խաղում Գեւորգ Ղազարյանը դարձել էր գոլի հեղինակ և հաղթանակ պարգեւել իր ակումբին Զագրեբի ”Դինամոյի” դեմ խաղում:

Ադրբեջանական ակումբը կպատժվի FIFA-ի կողմից

FIFA-ն կարող է խիստ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական ”Բաքու” ակումբի նկատմամբ, որը երկար ժամանակ անտեսում է FIFA-ի վիճահարույց դեպքերը կարգավորող պալատի որոշումը: 2013 թ.-ի հունիսին պալատը պարտադրել էր ադրբեջանական ակումբին մարել ուկրաինացի խաղացող Ռուսլան Լեւիգիի նկատմամբ ունեցած պարտքը և գումարել աշխատավարձին ուշացման տույժերը: Ադրբեջանի ակումբ ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: FIFA-ում տարօրինակ են համարել […]

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կարող է որակազրկվել 3 խաղով/վիդեո/

ESPN-ը հայտնում է, որ Իսպանիայի առաջնության կարգապահական կոմիտեն կքննի ”Ռեալի” հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հեռացման հարցը: Երեկ կայացած ”Ատլետիկ”-”Ռեալ” (1-1) խաղում ”Ոսկե գնդակի” դափնեկիրը ստացել էր երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից: Դաշտից հեռանալիս Ռոնալդուն վիրավորական ժեստ էր ցուցադրել պահեստային մրցավարին, ինչի մասին կատարվել է համապատասխան արձանագրություն: Այսպիսով, հեռացումը հնարավոր է չսահմանափակվի մեկ խաղյա որակազրկմամբ, ինչպես […]

Արզումանյանը և Պիզելլին մասնակցել են ”Ակտոբեի” հանդիպմանը/վիդեո/

Ղազախստանի ”Ակտոբեն” այս օրերին հավաք է անցկացնում Թուրքիայում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելլիի և Ռոբերտ Արզումանյանի թիմը երեկ ստուգողական հանդիպում է անցկացրել ռուսական «Ռոտորի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Հայազգի 2 ֆուտբոլիստներն էլ մասնակցել են հանդիպմանը և փոխարինվել երկրորդ խաղակեսում:

Կառլեն Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել ”Անժիի” կազմում

 Ռուսական ”Անժին” շարունակում է պատրաստվել 2013/14 մրցաշրջանի երկրորդ հատվածին: Ակումբն այժմ հավաք է անցկացնում Թուրքիայում: Վնասվածքից վերականգնվել և ընդհանուր խումբ է վերադարձել կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Երեկ կայացած ”Անժի”-”Տոմիկ” խաղում Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ է դուրս եկել 51-րդ րոպեին և դարձել գոլի հեղինակ 88-րդ րոպեին` հաշիվը դարձնելով 4-0: Հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով:   

”Շիրակը” մեկնել է ԱՄՆ

Երեկ Գյումրիի ”Շիրակը” Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթով մեկնել է ԱՄՆ, որտեղ կանցկացնի մեկ շաբաթյա հավաք: Փետրվարի 8-ին 18.00-ին ”Շիրակը” ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ առաջնության ամենահայտնի թիմերից մեկի՝ ”Լոս Անջելես Գելեքսիի” հետ: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի փետրվարի 9-ին, առավոտյան ժամը 6:00-ի ”Շանթ” հեռուստաընկերության եթերում: ”Շիրակի” պաշտոնական կայքը հայտնում է, որ Վարդան Բիչախչյանի սաները ԱՄՆ են մեկնել հետևյալ […]

Արոնյանն իր հաղթանակը նվիրեց Ազնավուրին/ֆոտո/

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարին ներկա էր հանրահայտ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Լեւոն Արոնյանը 4-րդ տուրում առավելության հասավ Նակամուրայի նկատմամբ: Պարտիան ավարտվել է 44-րդ քայլին: Խաղից հետո Արոնյանը հայտնել է, որ հաղթանակը նվիրում է Շառլ Ազնավուրին:  Տուրի մյուս պարտիաներում նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը հաղթել է Կարուանային, իսկ հնդիկ գրոսմայստեր […]

Արոնյանը ոչ ոքի խաղաց Գելֆանդի հետ. տուրի մյուս արդյունքները /լրացված/

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում կայացել են 3-րդ հանդիպումները: Կայծակնային շախմատում Լեւոն Արոնյանը ոչ ոքի է ավարտել  հանդիպումը Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Խաղն ավարտվել է 27-րդ քայլին: Ֆաբիանո Կարուանան ոչ ոքի ավարտեց պարտիան Վիշվանաթան Անանդի հետ, իսկ Կարլսենը հաղթեց Նակամուրային: Այս տուրից հետո Արոնյանը հայտնվեց 2-րդ հորիզոնականում. նա ունի 4 միավոր: Առաջատարը Կարլսենն է` 5 միավոր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի