08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Մովսիսյանը մարզվում է առանց սահմանափակումների/ֆոտո/

Այսօր Մոսկվայի ”Սպարտակը” անցկացրել է 2 մարզում: Ֆուտբոլիստները բաժանվել են 2 խմբի. առաջինը մարզվել է գրոհները եզրափակելու վրա, իսկ մյուս խումբը` պաշտպանությունից դուրս գալու: ”Սպարտակի” կայքը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերականգնվել է վնասվածքից և մարզվում է առանց սահմանափակումների: Հարձակվողը վնասվածք էր ստացել նախորդ տարի և ենթարկվել էր վիրահատության:

Աբրահամ-Շտիգլից. երդվյալ ”ռեւանշիստները”/վիդեո/

SportBox-ը ներկայացրել է տեսանյութ, որում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը և չեմպիոնի գոտու հավակնորդ Արթուր Աբրահամը խոսում են առաջիկա մենամարտի մասին: Աբրահամը և Շտիգլիցը կմենամարտեն արդեն 3-րդ անգամ: Առաջին մենամարտում միավորներով հաղթել էր Աբրահամը: Ռեւանշ մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթանակ էր տոնել Շտիգլիցը: 3-րդ մենամարտը տեղի է ունենալու Գերմանիայում մարտի 1-ին: Տեսանյութը` hayk TV

Հայաստանի մ. 19 տարեկանների հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մայիսի 13-ին և 15-ին Երեւանում ընկերական հանդիպումներ է անցկացնելու Լեհաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի եւս մեկ ընկերական հանդիպում: Օգոստոսի 13-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Երեւանում կմրցի Ուկրաինայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ:

Միշա Գալուստյանը պատրաստ է փոխարինել Պլյուշենկոյին Օլիմպիական խաղերում

Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մնացել են հաշված օրեր: Օլիմպիական կրակի փոխանցումավազքին կմասնակցի նաև հայազգի դերասան Միշա Գալուստյանը: Վերջինս հայտնել է, որ անհամբերությամբ է սպասում այդ իրադարձությանը: Գալուստյանը պատրաստ է նաև անհրաժեշտության դեպքում փոխարինել մարզիկներից մեկին, նույնիսկ Եվգենի Պլյուշենկոյին: ”Թույլ տվեք ինձ դուրս գալ սահադաշտ, առավել եւս ես ունեմ փորձ: Միգուցե վարպետությամբ և եռակի տուլուպներով […]

Օլիմպիադայի ընթացքում շփման գծում կպահպանվի հրադադարի ռեժիմը. Ջեյմս Ուորլիք

Ադրբեջան եւ Հայաստան այցից հետո ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը վերահաստատել են հրադադարը հարգելու իրենց հանձնառությունը՝ հատկապես Օլիմպիադայի ընթացքում։

Համասեռականների իրավունքների ջատագովները կազմակերպել են բողոքի ցույցեր՝ Սոչիի օլիմպիական խաղերի նախօրեին

Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերի նախօրեին համասեռականների իրավունքների ջատագովները աշխարհի բազմաթիվ վայրերում կազմակերպել են ակցիաներ՝ արտահայտելով իրենց բողոքը Ռուսաստանում ընդունված հակահամասեռական օրենքի կապակցությամբ, տեղեկացնում է “Ամերիկայի Ձայնը”:   Համասեռականների իրավունքների պաշտպանները հավաքներ են անցկացրել բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և Սանկտ Պետերբուրգում:   Երուսաղեմում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները […]

18-ամյա հայ ֆուտբոլիստը գլխուղեղի քաղցկեղի բուժման համար օգնության կարիք ունի

Чемпионат.com կայքը և ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը միջոցներ են հավաքում 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանիվիրահատության համար։ 18-ամյա Գրիշան ծնվել և ապրում է Մոսկվայում։ Փոքր տարիքից երազել է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: 7 տարեկանից զբաղվել է ֆուտբոլով: Մի քանի անգամ ճանաչվում է Մոսկվայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 2011թ.-ին ընդունվել է բժշկական քոլեջ`դրա հետ միասին փորձաշրջան անցնելով պրոֆեսիոնալ թիմերում`”Սպարտակում” և ”ԲԿՄԱ”-ում։ […]

Մովսիսյանը եւ Օզբիլիզը ”Սպարտակի” հետ ժամանել են Պորտուգալիա/ֆոտո/

Երեկ Մոսկվայի ”Սպարտակը” Աբու-Դաբիից մեկնել է երկրորդ ուսումնամարզական հավաքին: Մոսկովյան ակումբը կշարունակի նախապատրաստվել է մրցաշրջանի երկրորդ հատվածին Պորտուգալիայում` Ատլանտյան օվկիանոսի ափին: Թիմի կազմում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը: ”Սպարտակն” արդեն անցկացրել է մարզում: ”Սպարտակը” Պորտուգալիայում կանցկացնի 4 ստուգողական հանդիպում սկանդինավյան ակումբների հետ: Ակումբի մրցակիցները կլինեն իսլանդական ”Հաֆնարֆյորդուրը”, դանիական ”Միտյուլանին” եւ ”Կոպենհագեն”, […]

”Փյունիկ”-”Գովերլա” հանդիպումը/վիդեո/

  Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ”Փյունիկը” 0:1 հաշվով պարտվել էր ”Գովերլային”: Միակ գոլը գրանցվել էր 87-րդ րոպեին: Այդ հանդիպումով ավարտվեց «Փյունիկի» առաջին արտասահմանյան հավաքը:   Սարգիս Հովսեփյանի սաները Երեւան կվերադառնան այսօր:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված