13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Միշա Գալուստյանը մասնակցել է Օլիմպիական ջահի փոխանցումավազքին

Ավարտվել է Սոչիի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքը: Այսօր ջահի երթին մասնակցել են Յուրի Բաշմետը, Վլադիմիր Պոզները, Անիտա Ցոյը և մեր հայրենակից Միշա Գալուստյանը: Հայտնի դերասանը հայտնել էր, որ անհամբերությամբ է սպասում այդ իրադարձությանը: Գալուստյանը պատրաստ է նաև անհրաժեշտության դեպքում փոխարինել մարզիկներից մեկին, նույնիսկ Եվգենի Պլյուշենկոյին: ”Միգուցե վարպետությամբ և եռակի տուլուպներով ես մեդալ չնվաճեմ, սակայն որ […]

Այսօր 20.14-ին կմեկնարկեն Սոչիի Օլիմպիական խաղերը/վիդեո/

Այսօր ժամը 20.14-ին կսկսվի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակից երկրների թիվը 88-ն է: Հանդիսությանը ներկա կլինեն մոտ 60 երկրների ղեկավարներ, որոնց թվում նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն 4 մարզիկներ: Արդեն իսկ անցկացվել է բացման արարողության գլխավոր փորձը: Տեսանյութում ներկայացվում է հրավառության փորձը, որը տեւում է մոտ 7 րոպե:

Ո՞ր մարզաձեւերին կհետեւի Արաս Օզբիլիզը Օլիմպիական խաղերին

”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիզը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, թե որ սպորտաձեւին է հետեւելու Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ: ”Կհետեւեմ լեռնադահուկային մարզաձեւին: Այնտեղ մարզիկները սարսափելի արագությամբ են ընթանում: Նաև չմշկավազք: Այնտեղ եւս ամեն ինչ արագության վրա է: Այն Հոլանդիայում եւս բավականին տարածված է: Կարողանո՞ւմ եմ սահել չմուշկներով. կանգնել կարող եմ, սահել` ոչ”,-հայտնել է Օզբիլիզը: Այսօր կանցակցվի ձմեռային […]

18-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 120.000 ռուբլի. դրամահավաքը շարունակվում է

Чемпионат.com կայքը և ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը միջոցներ են հավաքում 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Արդեն իսկ հավաքվել է 120 հազար ռուբլի: Սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի նա բուժվի եւ միգուցե իրականացնի իր երազանքը Ինչպես հայտնել էինք, 18-ամյա Գրիշան ծնվել և ապրում է Մոսկվայում։ Գրիշայի հայրը պատմում է, որ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք է […]

”Ռոստովը” համաձայնության չի եկել Հարոյանի հարցում

Հայաստանի հավաքականի եւ ”Փյունիկի” պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտակա ժամանակահատվածում ”Ռոստով” չի տեղափոխվի: Այս մասին Р-Спорт-ին հայտնել է ռուսական ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը: ”Հարոյանը չի մեկնել երկրորդ հավաքին, ”Ռոստովում” նա դեռ չի լինի: Չկարողացանք պայմանավորվել նրա հարցում, եւ դա դեռ կհետաձգվի: Մինչ ամառ ժամանակ կա”,-հայտնել է Շիկունովը:

Հավաքականի ֆուտբոլիստներն ակումբներում խաղացին միմյանց դեմ

Երեկ կայացել է ստուգողական հանդիպում ”Վոլգայի” եւ ”Ակտոբեի” միջև: Երկու թիմերում էլ հանդես գալիս հայազգի ֆուտբոլիստներ: Սարկիսովը և Մինոսյանը խաղադաշտ դուրս եկան ”Վոլգայի” մեկնարկային կազմում, իսկ Արզումանյանը և Պիզելին` ”Ակտոբեի”: Հանդիպումն ավարտվել է ”Վոլգայի” նվազագույն հաշվով հաղթանակով: Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել է Ռոբերտ Արզումանյանը: Խաղադաշտում լավագույնների թվում էր Պիզելին: Սարկիսովը եւ Մինոսյանը եւս ակտիվ են եղել […]

”Հաջորդ շրջափուլում ցույց կտանք մեր լավագույն ֆուտբոլը”.Ղազարյան

Դոնեցկի ”Մետալուրգը”, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, այս օրերին հավաք է անցկացնում թուրքական Բելեքում: Ֆուտբոլիստը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին: -Հայաստանի հավաքականը կարող էր նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր: -Իհարկե: Շատ բան որոշեց տանը Մալթայից կրած պարտությունը: Չնայած ընդհանուր առմամբ, մենք արժանիորեն հանդես եկանք Իտալիայի, Չեխիայի և Դանիայի դեմ խաղերում: Երկրորդ […]

”Օլիմպիական ջահը կվառի Ալինա Կաբաեւան”.Սոբչակ

Հայտնի է դարձել, թե ով է վառելու XXII-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը, որը կմեկնարկի փետրվարի 7-ին: Այդ լուրը հայտնի դարձավ Քսենիա Սոբչակի թվիթերյան էջի միջոցով: ”Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կսկսվի Ալինա Կաբաեւի կողմից օլիմպիական կրակ վառելով: Նրան մեծ դեր է վերապահված բացման արարողությունում: Տեղեկավտությունը ստուգված է, ինչպես միշտ”,-հայտնել է հեռուստահաղորդավարը: Նշենք, որ Կաբաեւան որոշ լուրերի […]

Մովսիսյանը մարզվում է առանց սահմանափակումների/ֆոտո/

Այսօր Մոսկվայի ”Սպարտակը” անցկացրել է 2 մարզում: Ֆուտբոլիստները բաժանվել են 2 խմբի. առաջինը մարզվել է գրոհները եզրափակելու վրա, իսկ մյուս խումբը` պաշտպանությունից դուրս գալու: ”Սպարտակի” կայքը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերականգնվել է վնասվածքից և մարզվում է առանց սահմանափակումների: Հարձակվողը վնասվածք էր ստացել նախորդ տարի և ենթարկվել էր վիրահատության:

Աբրահամ-Շտիգլից. երդվյալ ”ռեւանշիստները”/վիդեո/

SportBox-ը ներկայացրել է տեսանյութ, որում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը և չեմպիոնի գոտու հավակնորդ Արթուր Աբրահամը խոսում են առաջիկա մենամարտի մասին: Աբրահամը և Շտիգլիցը կմենամարտեն արդեն 3-րդ անգամ: Առաջին մենամարտում միավորներով հաղթել էր Աբրահամը: Ռեւանշ մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթանակ էր տոնել Շտիգլիցը: 3-րդ մենամարտը տեղի է ունենալու Գերմանիայում մարտի 1-ին: Տեսանյութը` hayk TV

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի