08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Կարլսենը հաղթեց Ցյուրիխի սուպերմրցաշարում. Արոնյանը երկրորդն է

Ավարտվեց Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարը:Կայծակնային, դասական եւ արագ խաղի ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը:   Գրոսմայստերը մրցաշարն ավարտեց 10 միավորով՝ մեկ միավորով գերազանցելով 2-3-րդ տեղերը բաժանած Լեւոն Արոնյանին ու Ֆաբիանո Կարուանային: Հայաստանի ներկայացուցիչը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Արագ խաղի վերջին երկու տուրերում Արոնյանը պարտվեց Նակամուրային և ոչ ոքի ավարտեց պարտիան Կարուանայի […]

Արոնյանը ոչ ոքի խաղաց Գելֆանդի հետ. առաջին հորիզոնականից բաժանում է 1 միավոր

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում այսօր կայանում են բլից շախմատի պարտիաները: Առաջին երկու տուրում հաղթանակներ տոնելուց հետո Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Կարլսենը եւս իր պարտիան ավարտեց ոչ ոքի: Այժմ Արոնյանը մեկ միավորով է ետ մնում Կարլսենից: Ընդհանուր հաշվարկում Կարլսենն ունի 9.5 միավոր, իսկ Արոնյանը՝ 8.5: Առջևում կա 2 տուր: Հիշեցնենք, որ […]

Արցախը կմասնակցի ֆուտբոլի Աշխարհի գավաթին

Այս տարվ հունիսի 1-8-ը շվեդական Էստերսունդ քաղաքում կանցկացվի Աշխարհի գավաթի խաղարկություն, որին կմասնակցեն չճանաչված երկրների ազգային հավաքականները: Նրանց թվում կլինի նաև Արցախի ընտրանին: Մրցաշարին կմասնակցեն 12 թիմեր, որոնց թվում են նաև Աբխազիան, Քուրդիստանը, Դարֆուրը և Քվեբեքը: Մասնակից 12 հավաքականները չեն հանդիսանում են FIFA-ի անդամ, այդ իսկ պատճառով կազմակերպվել է առանձին մրցաշար Աշխարհի գավաթ անվանումով:

Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում այսօր կայանում են բլից շախմատի պարտիաներ: Առաջին երկու տուրում Լեւոն Արոնյանը հաղթանակներ է տոնել Անանդի և Կարլսենի նկատմամբ: Այժմ Արոնյանը մեկ միավորով է ետ մնում Կարլսենից: Առջևում կա 3 տուր: Բլից մրցաշարում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ ոքիի համար`0.5, իսկ պարտության համար` 0: Արոնյանի հաջորդ մրցակիցը Գելֆանդն է:

Հայաստանի մինչեւ 19 և մինչեւ 17 տ.-ների հավաքականներն ընկերական հանդիպումներ կանցկացնեն

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ: Մայիսի 12-ից 16-ը Երեւանում մարզական հավաք կանցկացնի Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մայիսի 13-ին և 15-ին Հայաստանի եւ Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ: Հունիսի 21-ից 26-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի նաեւ Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականը: […]

Բացառիկ կադրեր Սոչիի Օլիմպիական խաղերի բացման գլխավոր փորձից/ֆոտո/

Սոչիի ”Ֆիշտ” մարզադաշտում հավաքվել էին հազարավոր հանդիսատեսներ: Անցկացվել է մի քանի օրից Սոչիում մեկնարկելիք ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության գլխավոր փորձը: Շոուն լուսանկարելն արգելվել էր, սակայն մի քանի ժամ անց ինտերնետում հայտնվել են առաջին լուսանկարները…

”Հայաստանի հավաքականի հետ խաղը քաղաքական քայլ է”. Սելյուկ

Ֆուտբոլային գործակալ Դմիտրիյ Սելյուկն իր կարծիքն է հայտնել մինչ աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հավաքականի անցկացնելիք ընկերական հանդիպումների մասին: ”Հայաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական խաղի վերաբերյալ նշեմ, որ դա քաղաքական քայլ է: Նույն հաջողությամբ կարելի է խաղալ «Բալթիական» հացաբուլկեղենի հավաքականի դեմ: Եթե ՌՖՄ-ն գնացել էր այդ քայլին, պետք է պայմանավորվեր Ուկրաինայի հետ. եւ քաղաքական քայլ է, եւ […]

Արարատ Առաքելյանը պայմանագիր ստորագրեց ”Ալաշկերտի” հետ

Երեկ ”Ալաշկերտն” Անթալիայից վերադարձավ Երեւան: Թիմի կազմում համալրում է եղել՝ ի դեմս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանի: Վերջինս ուսումնամարզական հավաքի օրերին Անթալիայում միացել էր ”Ալաշկերտին” և Երեւան ժամանելուն պես պայմանագիր ստորագրեց ակումբի հետ: Հիշեցնենք, որ փորձառու ֆուտբոլիստը, ով երեք օր առաջ նշեց իր 30-ամյակը, ընթացիկ առաջնության աշնանային հատվածն անցկացրել էր Կապանի ”Գանձասարում”:  Արարատն իր […]

Արթուր Սարկիսովը մասնակցել է ”Վոլգայի” ստուգողական խաղին

Ռուսական ”Վոլգան” Թուրքիայում հավաքի ընթացքում իր երրորդ ստուգողական հանդիպումն է անցկացել մոլդովական ”Դաչիայի” հետ: ”Վոլգայի” կազմում մարզվում է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Թիմերը հանդես են եկել երկու կազմով: Սարկիսովը հայտնվել է մեկնարկային կազմում և փոխարինվել 29-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով: Ինչպես հայտնի է, Սարկիսովը հանդիսանում է ”Ուրալի” ֆուտբոլիստ: Ակումբը նրան տրանսֆերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի