15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Օզբիլիզը հրաշալի գոլի հեղինակ է դարձել

Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ շարունակում է ուսումնամարզական հավաքը Աբու Դաբիում: Այսօր ռուսական ակումբը անցկացրել է առաջին ընկերական հանդիպումը: Մրցակիցը եղել է Ուզբեկստանի ՛՛Բունյոդկորը՛՛: Խաղն ավարտվել է ՛՛Սպարտակի՛՛ հաղթանակով 2-1 հաշվով: Ընդ որում երկրորդ գնդակը գեղեցիկ հարվածով խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը:

՛՛Բորուսիան՛՛ Մխիթարյանի համար մրցակից է ձեռք բերել

Սերբիայի ազգային հավաքականի եւ ՛՛Պարտիզանի՛՛ 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Միլոշ Յոյիչը տեղափոխվում է Դորտմունդի ՛՛Բորուսիա՛՛: Սերբական ակումբի ներկայացուցիչները հայտնել են, որ Յոյիչը լքել է թիմի ճամբարը եւ մեկնել է Գերմանիա պայմանագիր կնքելու համար: Տրանսֆերի մասին դեռեւս պաշտոնապես կողմերը դեռեւս չեն հայտարարել: Սպասվում է, որ սերբ երիտասարդը թիմի հետ կկնքի 4,5 տարվա պայմանագիր: Նշենք, որ Յոյիչը […]

Ուկրաինայում ցուցարարները կանցկացնեն ՛՛հաշտեցման հանդիպում՛՛

Կիեւի ՛՛Դինամոյի՛՛ նախագահ Իգոր Սուրկիսը առաջարկել է անցակցնել ֆուտբոլային հանդիպում ցուցարարների միջեւ: ՛՛ Պաշտպանում եմ Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եվգենի Լեւչենկոյի առաջարկը: Այն է՝ ֆուտբոլային հանդիպում անցկացնել ցուցարարների միջեւ: Մի կողմից կխաղա ՛՛Եվրոմայդանը՛՛, իսկ մյուս կողմից ուկրաիանական ՛՛Բերկուտը՛՛,- նշել է Սուկրիսը: Ավելի վաղ ֆուտբոլիստ Լեւչենկոն հայտարարել էր, որ ցուցարարները միմյանց միջեւ հաշտեցման հանդիպում անցկացնեն, որը […]

Շումախերին կոմայից չեն հանել

Ֆրանսիական Գրենոբլ քաղաքի հիվանդանոցի բժիշկները սկսել են աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերին կոմայից հանելու գործընթացը: Շումախերը կոմայում էր հայտնվել գլխի ծանր վնասվածքից հետո, որը նա ստացել էր դահուկ քշելու ժամանակ վայր ընկնելու պատճառով: Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ գերմանացի մարզիկի բուժումը դրական է անդրադառնում նրա վրա եւ բժիշկները դիմել են այդ քայլին: Սակայն Շումախերի մենեջեր […]

Ռուս գեղասահորդուհին ուրախացրել է տղամարդկանց Օլիմպիադայից առաջ

Ուկրաինական ՛՛Playboy՛՛ ամսագրի առաջին էջը այս անգամ զարդարել է հայտնի գեղասահորդուհի Տատյանա Տոտմյանինան: Վերջինս ոչ պակաս հայտնի գեղասահորդ Ալեքսեյ Յագուդինի կինն է:  Տատյանան հանդիսացել է Մաքսիմ Մարինինի զուգընկերը սահադաշտում, որի հետ միասին ռուս գեղեցկուհին դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն եւ 2 անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնությունում:

Ղազարյանը վերադառնում է Ուկրաինա

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը վերադառնում է ուկրաինական ՛՛Մետալուրգ՛՛: Այդ մասին հայտնել է ուկրաինական ակումբի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը: ՛՛Մենք Ղազարյանին տվել էինք վարձավճարով, իսկ հիմա նա վերադառնում է մեզ մոտ: Մենք համոզված ենք, որ նա կուժեղացնի մեր թիմը, քանի որ լավ է ճանաչում ակումբին: Ղազարյանը կօգնի մեզ հասնել մեր նպատակներին՛՛,- նշել է Իսրայելյանը:

Մովսիսյանը վերադարձել է

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ: Հայազգի հարձակվողը ապաքինվել է ծնկի վնասվածքից, որը ստացել էր նոյեմբերին կայացած ՛՛Զենիթի՛՛ հետ խաղի ժամանակ: Հիշեցնենք, որ Մովսիսյանը արձակուրդից ամենաշուտն էր վերադարձել եւ սկսել էր անհատական մարզումները:

Օզբիլիզը խոսել է մարզչի հեղինակությունից

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ կիսապաշտպան Արաս Օզբիլիզը խոսել է ռուսական ակումներում իր գլխավոր մարզիչների մասին: ՛՛ Կուբանի՛՛ այն ժամանակվա գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկը հոր պես էր, իսկ Կարպինը մեծ եղբոր: Նա շատ մեծ հեղինակություն ունի:Այդ ամենի հետ Կարպինի հետ կարելի է կատակել: Նրա մոտ հաջողվում է եւ հեղինակություն ունենալ եւ կարողանում է ազատ […]

Արթուր Աբրահամը անհամբերությամբ է սպասում մարտի 1-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը մամլո ասուլիսի ձեւաչափով Մագդեբուրգում հանդիպել են միմյանց: Արթուր Աբրահամն ասել է, որ անհամբերությամբ սպասում է մենամարտին. “Մարտի 1-ին կանեմ ամեն ինչ` չեմպիոնի տիտղոսս վերադարձնելու համար”,- շեշտել է Արթուր Աբրահամը: Ռոբերտ Շտիգլիցի խոսքով, իր նպատակն է առաջիկա մենամարտում հաղթելը եւ բռնցքամարտի պատմություն կերտելը: Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի