01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Արոնյանը ոչ ոքի խաղաց Գելֆանդի հետ. տուրի մյուս արդյունքները /լրացված/

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում կայացել են 3-րդ հանդիպումները: Կայծակնային շախմատում Լեւոն Արոնյանը ոչ ոքի է ավարտել  հանդիպումը Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Խաղն ավարտվել է 27-րդ քայլին: Ֆաբիանո Կարուանան ոչ ոքի ավարտեց պարտիան Վիշվանաթան Անանդի հետ, իսկ Կարլսենը հաղթեց Նակամուրային: Այս տուրից հետո Արոնյանը հայտնվեց 2-րդ հորիզոնականում. նա ունի 4 միավոր: Առաջատարը Կարլսենն է` 5 միավոր: […]

Սարգիս Ադամյանը ”Հանզայից” տեղափոխվեց ”Նոյշտռելից”

  Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխադարձ համաձայնությամբ խզել է մինչ 2014 թ.-ի հունիսի 30-ը գործող պայմանագիրը ”Հանզայի” հետ: 2012/13 մրցաշրջանում Ադամյանը 8 անգամ է հանդես եկել ”Հանզայի” առաջին թիմում: 20-ամյա հարձակվողն այսուհետ հանդես կգա ”Նոյշտռելից” ակումբում, որը հիմնադրվել է 1949 թ.-ին: Հավելենք, որ ”Հանզան” հանդես է գալիս 5-րդ լիգայում, իսկ ներկայիս ակումբը հնարավորություն […]

”Սպարտակը” անցկացրեց հերթական ստուգողական հանդիպումը/վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ”Սպարտակ”-”Ուրալ” ստուգողական հանդիպումը: Մոսկովյան ակումբի կազմում խաղադաշտում 45 րոպե անցկացրեց Արաս Օզբիլիզը: Նա աչի ընկավ ակտիվ գործողություններով: Հարձակվող Յուրա Մովսիսյանը չմասնակցեց հանդիպմանը: Խաղն ավարտվեց ”Ուրալի” հաղթանակով. 2-0: ”Սպարտակը” այս օրերին հավաք է անցկացնում ԱՄԷ-ում: Մովսիսյանը սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ, սակայն որոշ սահմանափակումներով:

Սոչիի օլիմպիական խաղերին ԱԻՆ 2 հազար աշխատակից կաշխատի

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը օլիմպիական խաղորի ժամանակ Սոչի կուղղի 2 հազար ԱԻՆ աշխատակցի, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: ԱԻՆ աշխատակիցները Օլիմպիադայի ժամանակ աշխատելու համար հատուկ դասընթացներ են անցել,նրանք լիովին պատրաստ են օլիմպիական խաղերին:

Հայ ֆուտբոլիստները ՛՛Սպարտակի՛՛ հետ հավաք են անցկացնում ԱՄԷ-ում/ֆոտո/

Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ ֆուտբոլիստները շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին: Ռուսական ակումբը, որի կազմում հանդես են գալիս Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիզը, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկանում ԱՄԷ-ում, մասնավորապես Աբու-Դաբիում: Լուսանկարներն առանց մեկնաբանության:

Կյանքից հեռացել է Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը /վիդեո/

Այսօր վաղ առավոտյան Մադրիդի կլինիկաներից մեկում մահացել է հայտնի իսպանացի մարզիչ Լուիս Արագոնեսը: Նա 76 տարեկան էր: Նրա գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը 2008 թ.-ին հաղթեց Եվրոպայի առաջնությունում: Մասնագետը աշխատել է նաև ՛՛Ատլետիկո՛՛,՛՛Բարսելոնա՛՛,՛՛Բետիս՛՛, ՛՛Էսպանյոլ՛՛, ՛՛Սեւիլիա՛՛, ՛՛Վալենսիա՛՛, ՛՛Օվեդո՛՛, ՛՛Մալյորկա՛՛ և ՛՛Ֆենեբահչե՛՛ ակումբներում: Որպես ֆուտբոլիտ Արագոնեսը հիմնականում խաղացել է ՛՛Ատելտիկոյի՛՛ կազմում: 372 խաղում նա դարձել է 172 գոլի հեղինակ:

”Բորուսիան” հաղթեց ”Այնտրախտին”. Մխիթարյանը բաց թողեց աչքի ընկնելու մի քանի հնարավորություն/վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց Գերմանիայի առաջնության Բրաունշվեյգի ”Այնտրախտի” և ”Բորուսիայի” միջև հանդիպումը: Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և ունեցավ դարպասը գրավելու մի քանի հնարավորություն, որոնցից մեկի ժամանակ գնդակը դիպավ դարպասաձողին: Մխիթարյանը փոխարինվեց 90-րդ րոպեին: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով հօգուտ ”Բորուսիայի”: Դորտմունդի ակումբը գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:

Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ

 Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում տեղի ունեցան 2-րդ հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը կիսեց միավոր աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին:   2-րդ տուրում Անանդը պարտվեց Նակամուրային, Ֆաբիանո Կարուանան միավոր կիսեց Բորիս Գելֆանդի հետ: Գելֆանդի հետ էլ Արոնյանը կհանդիպի 3-րդ տուրում: Առաջին 2 տուրերից հետո Արոնյանը, Կարլսենը և […]

Հայազգի ֆուտբոլիստը հաղթանակ պարգեւեց ՛՛Վոլգային՛՛

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Նիժնի Նովգորոդի ՛՛Վոլգան՛՛ շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:  Թիմը հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել ուսումնամարզական հավաքի ընթացքում: Այս անգամ նրանք մրցել են Վորոնեժի ՛՛Ֆակելի՛՛ հետ եւ հաղթել 1-0 հաշվով: Միակ եւ հաղթական գնդակը արդեն 5-րդ րոպեին խփել է հայազգի Արթուր Մինոսյանը: Վերջինս հանդիսանում է Նովոռոսիյսկի ՛՛Չեռնոմորեցի՛՛ ֆուտբոլիստ եւ փորձաշրջան […]

Մարադոնան դատի կտա մաֆիայի վերաբերյալ ֆիլմ նկարահանողներին

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան պատրաստվում է դատի տալ իտալական SKY ITAlia հեռուստաալիքին: Բանն այն է, որ իտալական ալիքը նեապոլիտանական մաֆիայի մասին ֆիլմ է ցուցադրում, որտեղ քրեական հեղինակություններից մեկի անունը Մարադոնա է: ՛՛Մարադոնան վիրավորված է, որ ֆիլմում իր անունն է օգտագործվում: Եթե դերասաններն ուզում են ինչ որ մեկի անունն օգտագործեն, թող իրենց անուններն օգտագործեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված