11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Մարադոնան դատի կտա մաֆիայի վերաբերյալ ֆիլմ նկարահանողներին

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան պատրաստվում է դատի տալ իտալական SKY ITAlia հեռուստաալիքին: Բանն այն է, որ իտալական ալիքը նեապոլիտանական մաֆիայի մասին ֆիլմ է ցուցադրում, որտեղ քրեական հեղինակություններից մեկի անունը Մարադոնա է:

՛՛Մարադոնան վիրավորված է, որ ֆիլմում իր անունն է օգտագործվում: Եթե դերասաններն ուզում են ինչ որ մեկի անունն օգտագործեն, թող իրենց անուններն օգտագործեն, ոչ թե Մարադոննայի՛՛,- հայտարարել է արգենտինացու փաստաբան Անջելո Պիզանին:

Ավելացնենք նաեւ, որ որպես փոխհատուցում Մարադոնան կփորձի ստանալ ֆիլմը նկարահանողներից 10 միլիոն եվրո:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ