18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արոնյանը ոչ ոքի խաղաց Գելֆանդի հետ. տուրի մյուս արդյունքները /լրացված/

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում կայացել են 3-րդ հանդիպումները: Կայծակնային շախմատում Լեւոն Արոնյանը ոչ ոքի է ավարտել  հանդիպումը Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Խաղն ավարտվել է 27-րդ քայլին:

Ֆաբիանո Կարուանան ոչ ոքի ավարտեց պարտիան Վիշվանաթան Անանդի հետ, իսկ Կարլսենը հաղթեց Նակամուրային: Այս տուրից հետո Արոնյանը հայտնվեց 2-րդ հորիզոնականում. նա ունի 4 միավոր: Առաջատարը Կարլսենն է` 5 միավոր: Կայծակնային շախմատում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի համար` 1, իսկ պարտության դեպքում` 0 միավոր:

Առաջին երկու խաղերում Արոնյանը հաղթել էր Անանդին և ոչ ոքի ավարտել հանդիպումը Կարլսենի հետ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ