08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Albena Cup. ”Արարատը” հաղթեց բուլղարական թիմին

Երևանի ”Արարատը” հաղթանակով մեկնարկել Albena Cup մրցաշարում, հաղթելով բուլղարական ”Սպարտակ” (Վառնա) թիմին 1:0 հաշվով: Երեւանյան թիմի կազմում հանդիպման 80-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Բալաբեկյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Առաջին տուրի մյուս խաղում կհանդիպեն բուլղարական ”Ռակովսկի” և ”Կալիակրա” թիմերը: Փետրվարի 7-ին ”Արարատը” կխաղա բուլղարական ”Ռակովսկիի” հետ, իսկ փետրվարի 9-ին` ռումինական ”ԿՍՄՍ” թիմին […]

Օլիմպիական կրակը հասավ Սոչի

Այսօր Օլիմպիական կրակի փոխանցումավազքը հասել է Սոչի: Այն դեռ կշրջի քաղաքում 300 ջահակիրների միջոցով: Այսօր նաև Սոչիի օլիմպիական ավանում պաշտոնապես բարձրացվել է Ռուսաստանի դրոշը: Հանդիսությանը մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն և այլ պաշտոնատար անձինք: Ձմեռային Օլիմպիական խաղերը կտեւեն փետրվարի 7-23-ը: Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու: Մարտի 7-16 կանցկացվեն Պարաօլիմպիական խաղերը:

Ինչու պիտի Յուրի Վարդանյանը դեմ լիներ մարզչին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը գլխավոր մարզչի ղեկը վստահել է անցյալում նշանավոր բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, ով մինչեւ վերջերս բնակվում էր ԱՄՆ-ում եւ հայրենադարձ է եղել իրեն վստահված գործը ստանձնելու համար։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը դեմ է եղել այդ որոշմանը: ՛՛Բացարձակապես այդ հարցում […]

Սոչիի հայերը դիմավորել են օլիմպիական կրակը “Առաջ, Հայաստան” կոչերով /վիդեո/

Օլիմպիական կրակը հասել է Սոչի, որտեղ կմնա 3 օր: 350 ջահակիր այդ օրերի ընթացքում քաղաքով կտանեն օլիմպիական ջահը: Օլիմպիական կրակը դիմավորել են նաեւ Սոչիի հայերը` Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրպագուները, Հայաստանի դրոշներով եւ “Առաջ, Հայաստան” կոչերով, տեղեկացնում է Еркрамас-ը:

Սոչիում Պուտինը մտել է ընձառյուծների վանդակ/վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Սոչի, որտեղ մի քանի օրից կմեկնարկեն ձմեռային Օլիմպիական խաղերը: Նա ՄՕԿ-ի անդամների հետ այցելել է մարզական օբյեկտներ, ծանոթացել կատարված աշխատանքի հետ: Պուտինն իր ”Նիվայով” բարձրացել է լեռնային բնակավայր, որտեղ գործում է ընձառյուծների բազմացման կենտրոն: Ռուսաստանի նախագահը մտել է ընձայուծների վանդակ և ”ընկերացել” կենդանու հետ: Նրա այցից հետո ընձառյուծը հարձակվել […]

Բռնցքամարտիկը մահացել է նոկաուտի ենթարկվելուց հետո

Մեքսիկացի բռնցքամարտիկ Օսկար Գոնսալեսն իր հայրենակից Խեսուս Գալիսիեի հետ մենամարտից քիչ հետո մահացել է: Գալիսիեն նոկուտի էր ենթարկել Գոնսալեսին 10-րդ ռաունդում: Մենամրտը տեղի է ունեցել շաբաթ օրը Մեխիկոյում: Վիճարկվում էր WBC Silver գոտին: Բռնցքամարտիկը մենամարտի ժամանակ ընկել է գետին, որից հետո նրան անմիջապես հոսպիտալացրել են: Պարզ է դարձել, որ նրա մոտ արձանագրվել է ուղեղի մահ: […]

Լեւոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում չեխական ”Պրիբրամում”

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Լեւոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում Չեխիայի ”Պրիբրամ” ակումբում: Այդ մասին տեղեկացնում է չեխական ակումբի պաշտոնական կայքը: Մինչ այդ Հայրապետյանը փորձաշրջան էր անցնում Ղազախստանի ”Ակտոբե” և ”Իրտիշ” ակումբներում: Երեկ Լեւոն Հայրապետյանը մասնակցել է ”Պոդբեսկիջյեի” դեմ խաղին: Նա փոխարինվել է 60-րդ րոպեին:

Գեւորգ Ղազարյանը և Խորեն Բայրամյանը մասնակցել են ստուգողական հանդիպման/վիդեո/

Այս օրերին Դոնեցկի ”Մետալուրգը”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, հավաք է անցկացնում թուրքական Բելեկ քաղաքում:  Երեկ ստուգողական խաղում ուկրաինական թիմը 1:0 հաշվով հաղթել է Ռուսաստանի առաջին դիվիզոնում ելույթ ունեցող ”Ռոտորին”: Վերջինիս կազմում է ընդգրկված Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: ”Մետալուրգը” հանդես է եկել երկու կազմերով: Հայազգի երկու ֆուտբոլիստներն […]

Աբրահամը վերականգնում է մկանները Շտիգիլիցի դեմ մենամարտից առաջ/ֆոտո/

Մարտի 1-ին հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կմենամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ: Աբրահամը շարունակում է պատրաստվել այդ մենամարտին: Իր ֆեյսբուքյան էջում Աբրահամը տեղադրել է լուսանկար և մակագրել.”Մկանների վերականգնում սպարինգից հետո մարտի 1-ին Մագդեբուրգի մենամարտի համար”: Հավելենք, որ Աբրահամը Շտիգլիցի հետ կմենամարտի երրորդ անգամ: Առաջին մենամարտում հայազգի բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով և հռչակվել աշխարհի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի