18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Արոնյանն իր հաղթանակը նվիրեց Ազնավուրին/ֆոտո/

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարին ներկա էր հանրահայտ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

Լեւոն Արոնյանը 4-րդ տուրում առավելության հասավ Նակամուրայի նկատմամբ: Պարտիան ավարտվել է 44-րդ քայլին: Խաղից հետո Արոնյանը հայտնել է, որ հաղթանակը նվիրում է Շառլ Ազնավուրին:  Տուրի մյուս պարտիաներում նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը հաղթել է Կարուանային, իսկ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը` Բորիս Գելֆանդին:

Այս հաղթանակից հետո Արոնյանն ունի 6 միավոր և 1 միավորով ետ է մնում Կարլսենից: Այդ մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի համար` 1, իսկ պարտության դիմաց` 0 միավոր: Վերջին տուրում Արոնյանը կհանդիպի Կարուանային: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ